ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2016 թվականի N 504-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 419-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մայիսի 18-ի «Դիտորդական առաքելություն Տաջիկստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 419-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում և N 1 հավելածի վերնագրում «2016 թվականի մայիսի 19-23-ը» բառերը փոխարինել «2016 թվականի մայիսի 20-23-ը » բառերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հունիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հունիսի 14-ի N 504-Ա
որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2016 թ.
մայիսի 18-ի N 419-Ա
որոշման
Գ Ո Ր Ծ ՈՒ Ղ Մ Ա Ն Հ Ա Շ Վ Ա Ր Կ
Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված վճարում ԱՄՆ-ի
դոլար
Օրապահիկ` առավելագույնը 4 օր, 4 x 65 260
Գիշերավարձ` առավելագույնը 3 գիշեր, 3 x 115 345
Յուրաքանչյուր դիտորդին առձեռն վճարվելիք ընդհանուր գումարի չափը 605
Երևան-Մոսկվա-Դուշանբե
Դուշանբե-Մոսկվա-Երևան
ինքնաթիռի տոմսի արժեքը
յուրաքանչյուր դիտորդի համար 1000
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան