Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-13-ից մինչև 2009-06-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված 37. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը

գործել է մինչև 2009-06-13Բացել ARLIS-ում

Հոդված 37. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը

1. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:

2. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կազմված է երեք մասից՝

ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.

բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել.

գ) պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:

3. Չորսօրյա նիստերի օրակարգում պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են՝

ա) սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը, բացառությամբ «է» ենթակետում նշվածի.

բ) նախորդ չորսօրյա նիստերում անավարտ մնացած հարցերը.

գ) նախորդ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված, սակայն չքննարկված հարցերը.

դ) օրենքի նախագծերը երրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը.

ե) օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը.

զ) հերթական նստաշրջանի օրակարգից չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետն սպառած հարցերը:

(Վերնագիրը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)

(37-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։