Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-13-ից մինչև 2009-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 30.1. Հանձնաժողովի հարցումները

գործել է մինչև 2009-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 30.1. Հանձնաժողովի հարցումները

Հանձնաժողովը` իր որոշմամբ, կարող է իր քննարկմանը ներկայացված օրենսդրական ակտերի նախագծերի և այլ հարցերի վերաբերյալ հարցումներով դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին և կազմակերպություններին, որոնք պարտավոր են`

ա) 20-օրյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը և գրավոր պատասխանել նրան.

բ) ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել հանձնաժողովին իր բարձրացրած հարցի քննարկման մասին:

(30.1 հոդվածը լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։