Հոդված 103. Կենտրոնական բանկի հաշվետվությունների ներկայացումը
Հոդված 103. Կենտրոնական բանկի հաշվետվությունների ներկայացումը
1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ներկայացվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանում:
2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի հաշվետվությունն ստանալուց հետո` երկoրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ և Կառավարություն, իսկ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ներկայացված հաշվետվությունը` նաև Վերահսկիչ պալատ:
3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի հաշվետվությունը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:
4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`
ա) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.
բ) Կառավարության ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:
Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ուղարկված հաշվետվությանը կցված Կենտրոնական բանկի նախորդ տարվա տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը ներկայացնելու համար մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցումով ելույթ է ունենում նաև Վերահսկիչ պալատի նախագահը:
5. Կենտրոնական բանկի հաշվետվությունների քննարկումն իրականացվում է սույն oրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
(103-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-38-Ն)