Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ԷԴՎԱՐԴ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԵՆ ՆԱԴՈՅԱՆԻ` ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2016 թվականի N 525-Ա

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ԷԴՎԱՐԴ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԵՆ ՆԱԴՈՅԱՆԻ` ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խորհրդի ընկերակցային խմբերի հանդիպումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի օգնական Էդվարդ Ստեփանյանի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության սպա Կարեն Նադոյանի՝ 2016 թվականի հունիսի 2-5-ը Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

Էդվարդ Ստեփանյանինը և Կարեն Նադոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Խաչատրյանի՝ Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հունիսի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։