Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2003 թվականի N 215-Ն

«ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 236749 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 10428 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Աղբյուր» հանգստյան տան գույքը՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և այն հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 226321 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով՝ նշված համամասնությամբ մասնավորեցնել հետևյալ գնորդներին (այսուհետ` գնորդ)՝

ա) իր աշխատավորական կոլեկտիվ` 55 տոկոս,

բ) «ԷնՍիԷս» Ինկ. («NCS» Inc.) (Կանադա)՝ 15 տոկոս,

գ) «Օգմա» Ինկ. («Ogma» Inc.) (ԱՄՆ)՝ 15 տոկոս,

դ) «ՍիԱյԹի» ՍՊԸ («CIT» Ltd) (Հայաստան)` 15 տոկոս։

1.3. Սահմանել «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը՝ 200124 հազ. դրամ, որը համապատասխանում է 200124 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության՝ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 200124 հազ. դրամ է, որը համապատասխանում է 200124 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 50031 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին: Գնորդը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի սույն որոշման 1.2-րդ կետում նշված համամասնությամբ, այդ թվում`

ա) իր աշխատավորական կոլեկտիվ` 27517 հազ. դրամ,

բ) «ԷնՍիԷս» Ինկ. («NCS» Inc.) (Կանադա)՝ 7505 հազ. դրամ,

գ) «Օգմա» Ինկ. («Ogma» Inc.) (ԱՄՆ)՝ 7505 հազ. դրամ,

դ) «ՍիԱյԹի» ՍՊԸ («CIT» Ltd) (Հայաստան)` 7505 հազ. դրամ:

1.6. «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 26197 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 492 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 16852 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 6362 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 763 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1728 հազ. դրամ:

1.7. «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունի 38400 դրամի պարտավորություն:

1.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է՝

ա) պահպանել «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլը՝ առնվազն 5 տարի ժամկետով.

բ) 2 տարվա ընթացքում կատարել 200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում, որից`

իր աշխատավորական կոլեկտիվ` 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում`

առաջին տարում՝ 10000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

երկրորդ տարում՝ 10000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

«ԷնՍիԷս» Ինկ. («NCS» Inc.) (Կանադա)՝ 50000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում`

առաջին տարում՝ 25000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

երկրորդ տարում՝ 25000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

«Օգմա» Ինկ. («Ogma» Inc.) (ԱՄՆ)՝ 50000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում`

առաջին տարում՝ 25000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

երկրորդ տարում՝ 25000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

«ՍիԱյԹի» ՍՊԸ («CIT» Ltd) (Հայաստան)՝ 80000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում`

առաջին տարում՝ 40000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

երկրորդ տարում՝ 40000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

գ) 2 տարվա ընթացքում ապահովել 175 աշխատատեղ, այդ թվում՝

առաջին տարվա վերջում՝ 160 աշխատատեղ՝ 100 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով,

երկրորդ տարվա վերջում՝ 175 աշխատատեղ՝ 120 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով.

դ) 2 տարվա ընթացքում ապահովել առնվազն 720000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով կիրառական ծրագրերի փաթեթների մշակման և համակարգիչների հավաքման ու վաճառքի պատվերներ, որից`

«ԷնՍիԷս» Ինկ. («NCS» Inc.) (Կանադա)՝ առնվազն 150000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում`

առաջին տարում՝ առնվազն 75000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

երկրորդ տարում՝ առնվազն 75000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

«Օգմա» Ինկ. («Ogma» Inc.) (ԱՄՆ)՝ առնվազն 150000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում`

առաջին տարում՝ առնվազն 75000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

երկրորդ տարում՝ առնվազն 75000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

«ՍիԱյԹի» ՍՊԸ («CIT» Ltd) (Հայաստան)՝ առնվազն 420000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում`

առաջին տարում՝ առնվազն 180000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

երկրորդ տարում՝ առնվազն 240000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

ե) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարել իր հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

զ) մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հանձնել ընկերության նախագծանախահաշվարկային փաստաթղթերը:

1.9. Բաժնետոմսերի դիմաց վճարումներն իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6-ամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով, այդ թվում՝

առաջին 3 ամսում` 25016 հազ. դրամ,

երկրորդ 3 ամսում` 25016 հազ. դրամ:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 10428 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Աղբյուր» հանգստյան տան գույքը մասնավորեցնել մրցույթով։

2.2. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված արժեքի 25 տոկոսի չափով՝ 2607 հազ. դրամ.

2.3. Մրցույթի պայման սահմանել գույքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:

2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

2.5. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝

ա) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. մարտի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։