Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 32-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016196

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 հունիսի 2016 թ. N 22-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 32-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը

Հրամայում եմ`

1. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 32-Ն հրամանի հավելվածում (այսուհետ` հրամանի հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1) հրամանի հավելվածի 17-րդ կետում`

ա. «աղյուսակ 4-ում» բառերը փոխարինել «աղյուսակ 5-ում» բառերով,

բ. «815» թիվը փոխարինել «815-Ն» բառով,

2) հրամանի հավելվածի 18-րդ կետում «աղյուսակ 5-ում» բառերը փոխարինել «աղյուսակ 4-ում» բառերով,

3) հրամանի հավելվածի 26-րդ կետում «չի օգտագործվում» բառերը փոխարինել «օգտագործման համար չի թույլատրվում» բառերով,

4) հրամանի հավելվածի 30-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ռազմագիտության և ռազմահայրենասիրության բնագավառում մասնագիտացված ծրագրեր իրականացնող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սաների համար սննդի օրական չափաքանակները սահմանել համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման Հավելված 1-ի N 5 աղյուսակի»,

5) հրամանի հավելվածի 46-րդ կետում «աղյուսակ 9-ում» բառերը փոխարինել «աղյուսակ 10-ում» բառերով,

6) հրամանի հավելվածի 47-րդ կետում «աղյուսակ 10-ում» բառերը փոխարինել «աղյուսակ 9-ում» բառերով,

7) Աղյուսակ 9-ի «Պանիր «Չանախ»» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Պանիր «Չանախ» 18,5 24,5 0 295

»:

Ա. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։