ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2011 թվականի N 860-Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.11.12 N 1455-Ն, խմբ. 08.10.15 N 1145-Ն)
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացել արտաբյուջետային հաշիվ` իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով:
(2-րդ կետը փոփ. 08.10.15 N 1145-Ն)
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվին համապատասխան.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնօրինման մասին հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մեջ ներառելու համար:
(3-րդ կետը փոփ. 08.10.15 N 1145-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 08.11.12 N 1455-Ն)
4.1. Սույն որոշման N 1 հավելվածում նշված վճարովի ծառայությունները, բացառությամբ N 1 հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված ծառայությունների, ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը, որը պետք է ներառի տվյալներ համապատասխան ծառայության տեսակի, ծառայությունների մատուցման ժամկետի և վճարի չափի մասին: Դիմումին կից պետք է ներկայացվի նաև վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:
(4.1-ին կետը լրաց. 08.11.12 N 1455-Ն)
4.2. Հաստատել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 3 հավելվածի:
(4.2-րդ կետը լրաց. 08.10.15 N 1145-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունիսի 28
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 860-Ն որոշման
իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ վճարՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
NN
ը/կ Ծառայության տեսակը Ծառայության
մատուցման
ժամկետը Վճարի չափը
(դրամ)
1 2 3 4
1. Հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), հիմնադրամների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների պետական գրանցում (ներառյալ փոփոխությունների գրանցումը, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության) կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը:
Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։ մեկ աշխատանքային օրվա ընթացքում 60000
երեք աշխատանքային օրվա ընթացքում 40000
հինգ աշխատանքային օրվա ընթացքում 30000
2. Հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), հիմնադրամների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխությունների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը:
Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։ մեկ աշխատանքային օրվա ընթացքում 10000
երեք աշխատանքային օրվա ընթացքում 5000
3. Վերակազմակերպումների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը:
Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։ երկու աշխատանքային օրվա ընթացքում 100000
հինգ աշխատանքային օրվա ընթացքում 50000
4. Սույն ցանկի 1-ին կետում չնշված ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), ինչպես նաև առևտրային կազմակերպությունների ոչ նմուշային կանոնադրությունների դեպքում՝ պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետում: մեկ աշխատանքային օրվա ընթացքում 30000
5. Առևտրային կազմակերպությունների նմուշային կանոնադրություն տրամադրելու դեպքում կանոնադրության՝ մեկից ավելի յուրաքանչյուր տարբերակի տրամադրում՝ թղթային եղանակով (չհաշված գործակալությունում պահվող տարբերակը) 2000
6. Իրավաբանական անձանց պետական գրանցման ժամանակ 2-ից ավելի ոչ նմուշային կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրություն և հաստատում 2000
7. Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների մասին թղթային եղանակով տեղեկատվության տրամադրում (բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի) նույն աշխատանքային օրվա ընթացքում 8000
8. Իրավաբանական անձի կանոնադրության պատճենի տրամադրում (մեկ օրինակ)՝ թղթային եղանակով (յուրաքանչյուր կանոնադրության համար՝ ներառյալ փոփոխությունները) մեկ աշխատանքային օրվա ընթացքում 10000
9. Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրումը (մինչև 10 էջի պատճենահանումն ու տրամադրումը կատարվում է անվճար)՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում
1) 11-50 էջ 3000
2) 51–100 էջ 5000
3) 101 և ավելի էջ 5000 և 100 էջը գերազանցող յուրաքանչյուր հավելյալ էջի համար՝ 20
10. Փաստաթղթերի փոստային առաքում (մինչև 2.5 կգ)՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում 2000
2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 20000
11. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների ինքնաշխատ եղանակով ստացում՝ մեկ ամսվա համար նախատեսված վճար
1) նոտարների համար 20000
2) նոտարական պալատի համար 1000000
3) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերի, ապահովագրական ընկերությունների, նրանց և օտարերկրյա բանկերի կամ ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի, ներկայացուցչությունների համար մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 40 հարցման դեպքում 100000
մեկ ամսվա ընթացքում՝ 41 կամ ավելի հարցման դեպքում 250000
4) այլ ֆինանսական կազմակերպությունների համար 200000
5) շարժական հեռախոսային կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար 500000
6) էլեկտրոնային հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների համար 200000
7) հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող այլ անձանց համար 500000
12. Փաստաբանների կամ փաստաբանական գրասենյակների կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգին միանալը մեկ ամսվա համար նախատեսված վճար 10000
13. Իրավաբանական անձանց պետական գրանցման կամ հաշվառման ոլորտում իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց մասին տեղեկությունների զետեղում գործակալության սպասարկման մեկ գրասենյակում՝ մեկ ամսվա համար նախատեսված վճար
1) իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար Երևան քաղաքի սպասարկման որևէ գրասենյակում 10000
2) իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար մարզային սպասարկման որևէ գրասենյակում 5000
3) հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց համար Երևան քաղաքի սպասարկման որևէ գրասենյակում 20000
4) հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց համար մարզային սպասարկման որևէ գրասենյակում 5000
14. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի տրամադրում մեկ աշխատանքային օրվա ընթացքում 10000
երկու աշխատանքային օրվա ընթացքում 7000
15. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման, փոփոխման, լրացման մասին եզրակացության հաստատում կամ մերժում երեք աշխատանքային օրվա ընթացքում 30000
հինգ աշխատանքային օրվա ընթացքում 20000
տասն աշխատանքային օրվա ընթացքում 10000
16. Անվան, հայրանվան, ազգանվան փոխման մասին եզրակացության հաստատում կամ մերժում երեք աշխատանքային օրվա ընթացքում 50000
հինգ աշխատանքային օրվա ընթացքում 30000
տասն աշխատանքային օրվա ընթացքում 20000
17. Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման մասին եզրակացության հաստատում կամ մերժում երեք աշխատանքային օրվա ընթացքում 30000
հինգ աշխատանքային օրվա ընթացքում 20000
տասն աշխատանքային օրվա ընթացքում 10000
18. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում մեկից-երկու աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ 150.000
երեքից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ 120.000
յոթերորդ աշխատանքային օրը 50.000
18.1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում երեք աշխատանքային օրվա ընթացքում 10.000
չորսից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում 7.000
18.2. Քաղաքացիական կացության ակտային գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրում երեք աշխատանքային օրվա ընթացքում 10.000
չորսից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում 7.000
18.3. Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրումը նույն պահին մինչև հինգ էջ 100
հինգից-տասը էջ 200
տասից ավելի էջերի դեպքում՝ յուրաքանչյուր էջը 20
19. Փաստաթղթի վրա ապոստիլ դնելը մեկ աշխատանքային օրվա ընթացքում 8000
19.1 Փաստաթղթի վրա երկլեզու ապոստիլ դնելը (հայերեն/անգլերեն) 5.000
20. Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս 50000
20.1. Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում ոչ աշխատանքային օրերին, ոչ աշխատանքային ժամերին
(18.00-20.00) 50.000
20.2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տարածքում ամուսնությունների հանդիսավոր գրանցում 20.000
21. Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.
Միաձուլում՝
երկու կազմակերպությունների միաձուլման փաստաթղթերի կազմում 30 աշխատանքային օրվա ընթացքում 250.000
յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 15 աշխատանքային օր 80.000
22. Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.
Միացում՝
երկու կազմակերպության միացման փաստաթղթերի կազմում 15 աշխատանքային օր 170.000
յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 7 աշխատանքային օր 80.000
23. Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.
Բաժանում՝
երկու կազմակերպությունների բաժանման փաստաթղթերի կազմում 20 աշխատանքային օր 200.000
յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 10 աշխատանքային օր 80.000
24. Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.
Առանձնացում՝
մեկ կազմակերպության առանձնացման փաստաթղթերի կազմում 15 աշխատանքային օր 200.000
յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 7 աշխատանքային օր 80.000
25. Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.
Վերակազմավորում՝
կազմակերպության վերակազմավորման փաստաթղթերի կազմում 15 աշխատանքային օր 150.000
26. Առևտրային կազմակերպությունների ստեղծման փաստաթղթերի կազմում 4 աշխատանքային օր 35.000
27. Ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր 60.000
28. Հիմնադրման մասին պայմանագրի կազմում 3 աշխատանքային օր 15.000
29. Առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության փաստաթղթերի կազմում 4 աշխատանքային օր 20.000
30. Ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր 30.000
31. Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության փաստաթղթերի կազմում 4 աշխատանքային օր 30.000
32. Ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում 4 աշխատանքային օր 30.000
33. Ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր 50.000
34. Ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր 40.000
35. Ոչ ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր 60.000
36. Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության փաստաթղթերի կազմում 3 աշխատանքային օր 30.000
37. Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, լուծարման գործընթացում գտնվելու մասին փաստաթղթերի կազմում 15 աշխատանքային օր 80.000
38. Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, լուծարման գրանցման փաստաթղթերի կազմում 10 աշխատանքային օր 55.000
(հավելվածը խմբ. 11.08.11 N 1194-Ն, լրաց. 10.10.12 N 1268-Ն, խմբ. 08.11.12 N 1455-Ն, խմբ., լրաց. 23.06.16 N 655-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 860-Ն որոշման
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 08.11.12 N 1455-Ն)
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 860-Ն որոշման
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
NN
ը/կ Լրացուցիչ վճարովի ծառայություններ Վճարի չափը(դրամ)
1. Էլեկտրոնային ծրագրում աշխատանքային պատուհանի տրամադրում (հնարավորություն է տալիս ստանալ ինչպես օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված ծառայություններ, այնպես էլ լրացուցիչ այլ ծառայություններ) ամսական` 15000
տարեկան` 150000
2. Քաղվածքի տրամադրում՝ թղթային կրիչով (ըստ պահանջի) 3000
(հավելվածը լրաց. 08.10.15 N 1145-Ն)