Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1426-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2016 թվականի N 666-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1426-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1426-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) հավելվածի 1.1-ին կետի 3-րդ սյունակում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «զարգացման» բառով.

2) հավելվածի 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ 2.4-րդ, 2.5-րդ կետերի 3-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 1.6-րդ, 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ, 3.5-րդ կետերի 5-րդ և 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.5-րդ կետերի 6-րդ սյունակներից հանել «տարածքային կառավարման և» բառերը.

3) հավելվածի 2.2-րդ կետի 2-րդ և 6-րդ սյունակները «դիտակետերն» բառից հետո լրացնել «ու Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հուլիսի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։