Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 18-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2016 թվականի N 576-Ա

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 18-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ անցկացնելու ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Եվրոպայի խորհրդի «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման ազգային քաղաքականություններ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային 18-րդ համաժողովը 2016 թվականի հոկտեմբերի 5-7-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու կապակցությամբ`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ ապահովել համաժողովի նախապատրաստումն ու անցկացումը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ համաժողովի մասնակիցների (140 մարդ), համաժողովի անցկացման, դահլիճի վարձակալության, ավտոմեքենաների վարձակալության, արարողակարգային և այլ միջոցառումների, սննդի, պաշտոնական ու աշխատանքային ճաշերի, հուշանվերների և այլ ծախսերը` 9753000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացրած հաշվետվության:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հունիսի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։