ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2016 թվականի N 577-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ծրագրի շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2016 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հունիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հունիսի 30-ի N 577-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Արզումանյան -ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, խմբի ղեկավար
Ա. Մկրտչյան -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Է. Հովհաննիսյան -«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Բալդրյան -Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մանուկյան -Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Կ. Կարապետյան -«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)
Ա. Չիլինգարյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության իրավաբանական բաժնի պետ
Ա. Եղիազարյան -ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Դ. Հարությունյան