ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2016 թվականի N 600-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ Հուլիսի 1-ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ փոփոխություններ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 586-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Գագիկ Խաչատրյանինը, Գագիկ Բեգլարյանինը Սուրեն Կարայանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Էդվարդ Ստեփանյանինը և Համիկ Մկոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:»:
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 6-ի N 600-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 1-ի N 586-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-9-Ը Ռուսաստանի Դաշնություն (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ
Գ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Օ. Եսայան - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ
Ս. Կարայան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
(06.07.2016 թ.-09.07.2016 թ.)
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
(06.07.2016 թ.-09.07.2016 թ.)
Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)
Լ. Դավթյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար(06.07.2016 թ.-09.07.2016 թ.)
Ս. Քարտաշյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)
Գ. Պողոսյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Հ. Կարապետյան - Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս
Է. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ (05.07.2016 թ.-09.07.2016 թ.)
Ս. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)
Լ. Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի առաջին քարտուղար (02.07.2016 թ.-10.07.2016 թ.)
Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ
Կ. Ասոյան - ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Տ. Լիլոյան - ՀՀ-ում ԻՏԱՌ-ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության ներկայացուցչության ղեկավար (համաձայնությամբ)
Հ. Մկոյան - «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Շահինյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր
Տ. Մեհրաբյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ
Բ. Բարսեղյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ
Ա. Մխիթարյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
Է. Ստեփանյան - ՀՀ ֆինանսների նախարարի օգնական»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան