Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 15-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը վերադարձնելը».
2) 1-ին մասը «սնանկության» բառից հետո լրացնել «կամ սնանկության վտանգի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Դատավորը վերադարձնում է սնանկության վերաբերյալ դիմումը, եթե պարտապանը ներկայացրել է սնանկության վտանգի մասին դիմում, բացառությամբ սույն օրենքի 15.6-րդ հոդվածով նախատեսված դեպքի:»: