Հոդված 21
Հոդված 21.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.1-ին և 39.2-րդ հոդվածներով.
«Հոդված 39.1. Ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմումը
1. Այն պարտատերը, որ պարտապանի նկատմամբ ունի ապահովված իրավունքներ, և նրանց միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրով առկա են այդ իրավունքների արտադատական իրականացման պայմաններ, կարող է մինչև պարտատերերի պահանջների ցուցակը դատարանի կողմից հաստատվելը դիմում ներկայացնել դատարան՝ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի արտադատական կամ սույն օրենքով նախատեսված կարգով իրացում թույլատրելու խնդրանքով:
2. Ապահովված պարտատիրոջ դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։