Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 14-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումի ընդունումը մերժելը».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Դատավորը մերժում է սնանկության վտանգի դիմումը վարույթ ընդունել՝
ա) սույն հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված դեպքում.
բ) եթե առկա չեն սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետով նախատեսված հիմքերը:»: