Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 107-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-07-14-ից մինչև 2018-06-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-23Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2016 թվականի N 685-Ն

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 107-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել երկրորդային հումքի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման կիրառության իմաստով երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտադրության և սպառման թափոններ համարվող՝ սույն որոշման ցանկում ներառված ապրանքները, այդ թվում՝ արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի «Երկրորդային հումքի ցանկը հաստատելու մասին» N 107-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի գործողությունը տարածվում է 2015 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հուլիսի 6

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հունիսի 30-ի N 685-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ

1. Թղթի և ստվարաթղթի թափոններ

2. Գունավոր և սև մետաղների ջարդոն ու թափոններ

3. Պոլիմերային նյութերի թափոններ

4. Ապակու և ապակյա իրերի ջարդոն ու թափոններ, այդ թվում` գործածության մեջ եղած ապակյա տարաներ

5. Տեքստիլ թափոններ

6. Հանքային և սինթետիկ յուղերի թափոններ

7. Ռեսուրսը սպառած էլեկտրական մարտկոցներ

8. Էլեկտրոտեխնիկան և էլեկտրոնային սարքավորումների ու դրանց մասերի ջարդոն և թափոններ

9. Շինարարական թափոններ

10. Փայտանյութի թափոններ

11. Ռետինե թափոններ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։