Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 10. Օրենսգրքի 264-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Օրենսգրքի 264-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (առաջին) պետական գրանցումը պետք է իրականացվի ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված հանդիսացող հիփոթեքի պայմանագրի հիման վրա: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման պահից հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (հետագա) պետական գրանցումը պետք է իրականացվի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանից (ռեեստրից) տրված քաղվածքի հիման վրա: Ընդ որում, ազդագրի հիման վրա թողարկված հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի փոփոխության յուրաքանչյուր դեպքում նոր գրավառուի իրավունքները համարվում են պետական գրանցում ստացած՝ արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքն արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) գրանցելու պահից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։