Հոդված 9. Օրենսգրքի 263-րդ հոդվածում՝
Հոդված 9. Օրենսգրքի 263-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը կարող է կնքվել փաստաթղթի փոխանակմամբ:».
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը հանդիսանում է ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված (հիփոթեքի պայմանագիր), որը պետք է վավերացվի նոտարական կարգով:»: