Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը

Հոդված 4. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը և նրան հաշվառումից հանելը

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 4. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը և նրան հաշվառումից հանելը

(Վերնագիրը խմբ. 21.12.10 ՀՕ-223-Ն)

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, նրան հաշվառումից հանելն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անժամկետ:

Անհատ ձեռնարկատիրոջը տրվում է վկայական, որը նրա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ է:

(4-րդ հոդվածը խմբ. 21.12.10 ՀՕ-223-Ն)

ՀՈԴՎԱԾ 5.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը նրա պետական հաշվառման վայրն է:

(5-րդ հոդվածը փոփ. 21.12.10 ՀՕ-223-Ն)

ՀՈԴՎԱԾ 6.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Անհատ ձեռնարկատերն ունի օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ:

Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, անհատ ձեռնարկատերը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա:

Անհատ ձեռնարկատիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

Անհատ ձեռնարկատերն ունի գույք` սեփականության իրավունքով, և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Նա կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Անհատ ձեռնարկատերն ունի քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:

Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի`

ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը.

բ) ունենալ առևտրային ներկայացուցչություններ.

գ) լինել հավատարմագրային կառավարիչ.

դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն.

ե) ունենալ կնիք, դրոշմակնիք և բանկում հաշվարկային հաշիվ.

զ) ունենալ վարձու աշխատողներ.

է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

ՀՈԴՎԱԾ 7.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ

Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության ֆինանսական ցուցանիշը նրա ստացած եկամուտն է:

Անհատ ձեռնարկատերն օրենքով սահմանված կարգով վճարում է համապատասխան հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Անհատ ձեռնարկատերը չունի հաշվեկշիռ:

ՀՈԴՎԱԾ 8.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անհատ ձեռնարկատերը պարտավոր է`

ա) իր գործունեության ընթացքում պահպանել մարդկանց անվտանգության ապահովման, կյանքի և առողջության պաշտպանության, բնության ու մշակութային արժեքների պահպանության մասին օրենսդրությամբ սահմանված պայմանները.

բ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ինքնասնանկության մասին հայցով դիմել դատարան.

գ) օրենքով սահմանված կարգով կրել այլ պարտականություններ:

ՀՈԴՎԱԾ 9.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Անհատ ձեռնարկատերն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:

Անհատ ձեռնարկատերն օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն` իր կողմից այլ անձանց պատճառված վնասի համար:

ՀՈԴՎԱԾ 10.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված անհատ ձեռներեցները համարվում են անհատ ձեռնարկատերեր, նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները, և նրանք պարտավոր չեն վերագրանցվել:

Անհատ ձեռներեցն իրավունք ունի դիմել պետական գրանցող մարմին` անհատ ձեռնարկատիրոջ վկայական ստանալու համար, որի համար պետական տուրք կամ պարտադիր այլ վճար չի գանձվում:

Ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի դեկտեմբերի 27-ի «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

25 ապրիլի 2001 թ.

ՀՕ-167

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։