«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2003 թվականի N 272-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ ռեսորսիզ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2002 թվականի նոյեմբերի 4-ին կնքված «Միացյալ հանձնաժողովներ ստեղծելու մասին» համաձայնագրի համաձայն ստեղծված հանձնաժողովի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման օրվա դրությամբ մնացող պարտավորությունների ուսումնասիրության արդյունքները և «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ ռեսորսիզ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2002 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ «Միացյալ հանձնաժողովներ ստեղծելու մասին» համաձայնագրի համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության՝ 2002 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ մնացող պարտավորությունների ուսումնասիրության արդյունքներին համապատասխան «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված պարտավորություններից մասնավորեցման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորած՝ 27985000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափը գերազանցվել է 8615152,5 հազ. դրամով՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին՝ եռօրյա ժամկետում, «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին մասին համապատասխան, հաշվառման քարտերում ձևակերպել 2002 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվող 5286778,1 հազ. դրամ հարկային և 2504064,4 հազ. դրամ սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների արտոնությունները՝ պարտավորությունից ազատման ձևով՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ եռօրյա ժամկետում, «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասին համապատասխան, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարված գումարի հաշվին այդ ընկերությանը փոխհատուցել 824310 հազ. դրամ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝ մինչև 2003 թվականի մարտի 1-ը սահմանել «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված կարգը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. մարտի 31
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 272-Ա որոշման
«Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին մնացող վճարային պարտավորությունները մասնավորեցման օրվա (31.10.02 թ.) դրությամբ
Անվանումը Ներկայացվել է ՀԷՑ ՓԲԸ կողմից 06.12.02 թ. հազար դրամ Հայտնաբերված
շեղումները
(ավել «-»,
պակաս «+»)
հազար դրամ Ճշտված գումարը հազար դրամ
1 2 3 4 5
1. Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ 1969037,6 +3156,3 1972193,9
2. Քաղաքացիների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց կատարվող պարբերական վճարներ* 1277,4 0,0 1277,4
3. Հարկային պարտավորություններ (ներառում է հարկային մարմինների կողմից վերահսկվող պարտադիր վճարները) 5882273,9 +131325,2 6013599,1
այդ թվում` ա) տույժեր, տուգանքներ 2754724,8 0,0 2754724,8
բ) հարկային տեսչության նյութական խրախուսման ֆոնդ 0,0 +422779,6 422779,6
4. ՀՀ պետական բյուջե կամ պետական մարմինների արտաբյուջետային հաշիվների վճարման ենթակա այլ գումարներ 359377,9 -359377,9 0,0
5. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարներ (ներառյալ աշխատողներին վճարվող ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ, թաղման նպաստները) 2595615,4 -91511,0 2504064,4
այդ թվում` տույժեր, տուգանքներ 743005,1 0,0 743005,1
6. Վարկերը և վճարային արժեթղթերով պարտավորություններ 13027727,0 +36696,1 13064423,1
7. Տեղական տուրքեր և վճարները 0,0 0,0 0,0
8. Մասնավորեցման մասին վերոհիշյալ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված 100 հազար դրամը չգերազանցող գին ունեցող պայմանագրերից բխող կատարման ժամկետը չլրացած պարտավորություններ* 0,0 0,0 0,0
9. Մասնավորեցման մասին վերոհիշյալ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված 100 հազար դրամը չգերազանցող գին ունեցող պայմանագրերից բխող կատարման ժամկետը լրացած պարտավորություններ* 27846,4 0,0 27846,4
10. Մասնավորեցման մասին վերոհիշյալ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն վավերացված պայմանագրերից բխող պարտավորություններ` կատարման ժամկետը չլրացած* 162914,9 +8664,7 171579,6
11. Մասնավորեցման մասին վերոհիշյալ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն վավերացված պայմանագրերից բխող պարտավորություններ` կատարման ժամկետը լրացած 438963,9 +93316,1 532280,0
12. Սպառողների կողմից էլեկտրաէներգիայի դիմաց կատարված կանխավճարներ 746120,4 0,0 746120,4
13. Մասնավորեցման մասին վերոհիշյալ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն հաշվառված պայմանագրերից բխող կատարման ժամկետը չլրացած պարտավորություններ* 0,0 0,0 0,0
14. Մասնավորեցման մասին վերոհիշյալ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն հաշվառված պայմանագրերից բխող կատարման ժամկետը լրացած պարտավորություններ 133997,5 -127046,0 6951,5
15. Մասնավորեցման մասին վերոհիշյալ օրենքով հաշվառման ոչ ենթակա պայմանագրերից բխող վճարային պարտավորություններ 86655,3 -3156,3 83499,0
Ընդամենը` վճարային պարտավորությունների փաստացի չափը, 25431807,6 -307972,8 25123834,8
որից` մասնավորեցման պայմանագրով չերաշխավորված (տող 2,8,9,10,13) 200703,4
Մասնավորեցման պայմանագրով կառավարության երաշխավորած չափը 16307978,9
31.10.2002 թ.
դրությամբ 1 ԱՄՆ-ի
դոլարի
հաշվարկային
փոխարժեքը`
582.74 դր
Պարտավորությունների փաստացի և երաշխավորված չափերի դրական տարբերությունը 8615152,5
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 272-Ա որոշման
«Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրվող հարկային և սոցիալական պարտադիր վճարների գծով արտոնությունները
Հարկի, պարտադիր վճարի
անվանումը գումարը 31.10.02 թ. նախորդող հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, հազար դրամ 01.11.2002 թ. դրությամբ պարտավորությունից ազատման չափը, հազար դրամ
Հողի հարկ`
ապառք,
տույժ 6098,9
4671,5 0
4671,5
Ավելացված արժեքի հարկ`
ապառք,
տույժ,
տուգանք 309886,9
1288291,5
54271,8 309886,9
1288291,5
54271,8
Եկամտահարկ`
ապառք,
տույժ 522541,3
159810,1 0
159810,1
Շահութահարկ`
ապառք,
տույժ,
տուգանք 1878269,1
759756,2
348330,6 1878269,1
759756,2
348330,6
Գույքահարկ` այդ թվում`
ապառք,
տույժ 101686,1
60253,2 0
60253,2
Հաստատագրված վճար`
ապառք,
տույժ 562,1
95,5 562,1
95,5
Հարկային տեսչության նյութական
խրախուսման ֆոնդին 10% մասհանում 422799,6 422799,6
Հարկային մարմինների կողմից
վերահսկվող պարտադիր վճարներ`
ապառք,
տույժ,
տուգանք 17050,3
62713,4
16731,0 0
0
0
Ընդամենը` հարկերի և հարկային
մարմինների կողմից վերահսկվող
պարտադիր վճարների գծով 6013599,1 5286778,1
Սոցիալական ապահովագրության
պարտադիր վճար`
ապառք,
տույժ,
տուգանք
Ընդամենը 1761059,3
743005,1
2504064,4
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան