ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2016 թվականի N 719-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 231-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆեր ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի N 292-Ն որոշման N 2 հավելված 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին» N 231-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» և «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» և «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» բառերով.
2) որոշման 1-ին կետում «(ՀՀ 0015, քաղ. Երևան, Կաշեգործների 70)» բառերը փոխարինել «(ՀՀ 0015, քաղ. Երևան, Ոսկերիչների 1)» բառերով.
3) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:».
4) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հուլիսի 7-ի N 719-Ա որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
փետրվարի 27-ի N 231-Ա որոշման
Ձև N 1
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Կազմակերպչի կողմից ներկայացվող ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման արդյունքների ՄԱՍԻՆ
01. .20 թ. - 01. .20 թ.
_________________________________________________
(հաշվետու ժամանակաշրջանը)
Ազատ տնտեսական գոտու անվանումը __________________________________
Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը __________________________________
Կազմակերպչի անվանումը __________________________________
Պետական գրանցման համարը __________________________________
Պետական գրանցման ամսաթիվը __________________________________
Գտնվելու վայրը __________________________________
Կոնտակտային տվյալները __________________________________
Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի __________________________
(անունը, ազգանունը)
__________________________
(ստորագրությունը)
Ձև N 2
Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն
ազատ տնտեսական գոտու կազմակերպչի գործունեության ՄԱՍԻՆ
NN
ը/կ Ցուցանիշի անվանումը Պլանավորված Փաստացի
1. Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների (այդ թվում՝ էլեկտրոնային) անվանումները (թվարկել բոլոր ծառայությունները)
2. Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության սակագինը (թվարկել բոլոր ծառայությունների սակագները, դրամ*)
3. Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ներդրումների չափը (դրամ) և ուղղվածությունը
● ներդրումներ հիմնական կապիտալում (այդ թվում`
սեփական միջոցներից, այլ միջոցներից` ըստ աղբյուրների)
● կապիտալ ծախսեր
● ընթացիկ ծախսեր
4. Կազմակերպչի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում (դրամ)
5. Մարքեթինգային միջոցառումների համար իրականացված ծախսերը` ըստ ուղղությունների (դրամ)
6. Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպչի կողմից որպես շահագործող ներգրավված բրենդերը
7. Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի թիվը
8. Միջին աշխատավարձի չափը (դրամ) կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ գործունեության տեսակների
9. Ազատ տնտեսական գոտու շահագործողների թիվը, զբաղեցրած տարածքի չափը և ժամկետները
10. Ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող կազմակերպությունների ցանկը և գործունեության տեսակը (թվարկել)
* Ցուցանիշը արտարժույթով կատարելու դեպքում` հաշվարկել դրամի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով:
Ձև N 3
Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն
հաշվետու ժամանակաշրջանում ազատ տնտեսական գոտում շահագործողի գործունեության վերաբերյալ
NN
ը/կ Շահա-գործողի անվանումը Շահա-գործողի գործու-նեության տեսակը Շահա-գործողի կողմից զբաղեցված տարածքի չափը
(քառ. մ.) Շահա-գործողի կողմից կատարված ներդրումների ծավալը (դրամ) Շահագործողի կողմից արտահանման ծավալը (դրամ)` ըստ ապրանքա-տեսակների (համաձայն ԱՏԳԱԱ-ի դասակարգչի) և արտահանման ուղղությունների Ընդհանուր իրացումից ստացված հասույթը (դրամ) Հայաստանի Հանրա-պետության տարածքում իրացման ծավալը (դրամ) Շահա-գործողի շահույթը հաշվետու ժամանակա-շրջանում (դրամ) Շահա-գործողի կողմից ստեղծված աշխատա-տեղերի թիվը Միջին աշխա-տավարձի
չափը (դրամ) շահագործողի կողմից ստեղծված աշխա-տատեղերի համար` ըստ գործու-նեության տեսակների
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան