«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հուլիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60316254
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
11 հուլիսի 2016 թ. թիվ 07-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 12-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կանոնավոր չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 12-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կանոնավոր չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 12-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի ««Կանոնավոր չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» Ձև 12-ՔԱ (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 22-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2016 թվականի
հուլիսի 11-ի թիվ 07-Ն որոշման
ՁԵՎ 12-ՔԱ
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ.
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը
Ներկայացնում է ____________________________________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը ______________________________________________________ I___I___I___I___I
(գործունեության իրականացման հասցեն) (փոստային դասիչ)
Մարզը __________________________________________________________________ I____I____I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը /Վարչական շրջանը _________________________________________________ I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը______________________________________________
_______________________________________________________________ I___I___I___I___I___I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներով
Ցուցանիշները Չափի
միավորը Տողի համարը Ցուցանիշի
մեծությունը Ըստ ինքնաթիռների տեսակների
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 110
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 111
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 112
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 113
դրանից` փոստային ‘’-‘’ 113.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 114
Սահմանային ուղևորա-շրջանառությունը ''-'' 115
Փաստացի բեռնաշրջանա-ռությունը հազար
տոննա-կմ 116
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 117
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 118
1) Այդ թվում` Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 120
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 121
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 122
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 123
դրանից` փոստային ''-'' 123.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 124
Սահմանային ուղևորա-շրջանառությունը ''-'' 125
Փաստացի բեռնաշրջանա-ռությունը հազար
տոննա-կմ 126
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 127
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 128
2) Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջև
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 130
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 131
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 132
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 133
դրանից` փոստային ''-'' 133.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 134
Սահմանային ուղևորա-շրջանառությունը ''-'' 135
Փաստացի բեռնաշրջանա-ռությունը հազար
տոննա-կմ 136
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 137
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 138
3) Ներհանրապետական փոխադրումներ
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 140
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 141
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 142
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 143
դրանից` փոստային ''-'' 143.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 144
Սահմանային ուղևորա-շրջանառությունը ''-'' 145
Փաստացի բեռնաշրջանա-ռությունը հազար
տոննա-կմ 146
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 147
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 148
2. Վարձակալած ինքնաթիռներով չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին
Ցուցանիշները Չափի
միավորը Տողի համարը Ցուցանիշի
մեծությունը Ըստ ինքնաթիռների տեսակների
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 210
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 211
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 212
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 213
դրանից` փոստային ''-'' 213.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 214
Սահմանային ուղևորա-շրջանառությունը ''-'' 215
Փաստացի բեռնաշրջանա-ռությունը հազար
տոննա-կմ 216
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 217
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 218
1) Այդ թվում` Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 220
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 221
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 222
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 223
դրանից` փոստային ''-'' 223.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 224
Սահմանային ուղևորա-շրջանառությունը ''-'' 225
Փաստացի բեռնաշրջանա-ռությունը հազար
տոննա-կմ 226
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 227
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 228
2) Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջև
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 230
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 231
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 232
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 233
դրանից` փոստային ''-'' 233.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 234
Սահմանային ուղևորա-շրջանառությունը ''-'' 235
Փաստացի բեռնաշրջանա-ռությունը հազար
տոննա-կմ 236
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 237
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 238
3) Ներհանրապետական փոխադրումներ
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 240
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 241
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 242
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 243
դրանից` փոստային ''-'' 243.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 244
Սահմանային ուղևորա-շրջանառությունը ''-'' 245
Փաստացի բեռնաշրջանա-ռությունը հազար
տոննա-կմ 246
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 247
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 248
Ղեկավար ______________________
(Ազգանուն, անուն) _________________
(Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ______________________
(Ազգանուն, անուն) _________________
(Ստորագրություն)
« _ _ »______ ____20___թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2016 թվականի
հուլիսի 11-ի թիվ 07-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 12-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Կանոնավոր չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 12-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես գրավոր իրազեկվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Կանոնավոր չվերթների շարքին են դասվում չվացուցակով նախատեսված (պլանավորված) չվերթները:
6. Կատարված է ինքնաթիռ-կմ ցուցանիշը որոշվում է չվերթների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
7. Շահագործական հեռավորությունը տվյալ չվերթի կետերի միջև ընկած հեռավորությունն է:
8. Ինքնաթիռների չվերթների քանակը ներկայացնում է ինքնաթիռների մեկնումների և ժամանումների թվի հանրագումարը:
9. Փոխադրվել են ուղևորներ ցուցանիշը ներկայացնում է ՀՀ օդանավակայաններից մեկնած և ՀՀ օդանավակայաններ ժամանած ուղևորների քանակը:
10. Փոխադրվել է բեռ ցուցանիշը ներառում է բոլոր տեսակի ինքնաթիռներով փոխադրված բեռները (նաև` վճարովի ուղեբեռները):
11. Փոխադրվել է փոստ ցուցանիշը ներառում է փոստային առաքումների կանոնավոր փոխադրման ծավալը` փոստային և սուրհանդակային կազմակերպությունների հանձնարարությամբ:
12. Փաստացի ուղևորաշրջանառություն ցուցանիշը ներկայացնում է յուրաքանչյուր չվերթի ընթացքում տեղափոխված ուղևորների փաստացի քանակի և այդ չվերթի համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալի հանրագումարը:
13. Սահմանային ուղևորաշրջանառություն ցուցանիշը ներկայացնում է ուղևորների համար նախատեսված ինքնաթիռների բազկաթոռների քանակի և տվյալ ինքնաթիռի թռիչքի համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալի հանրագումարը:
14. Փաստացի բեռնաշրջանառությունը որոշվում է յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների փաստացի քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
15. Փաստացի տոննա-կիլոմետրաժ ցուցանիշը ներկայացնում է տոննա-կիլոմետրաժների հանրագումարն` ըստ փոխադրումների և ինքնաթիռների տեսակների:
16. Ուղևորատար տոննա-կիլոմետրաժը ստացվում է ուղևոր-կիլոմետրը 0,09 գործակցով բազմապատկելու միջոցով:
17. Բեռնատար (փոստային) տոննա-կիլոմետրաժը ներկայացնում է յուրաքանչյուր չվերթի ընթացքում բեռի և համապատասխան թռիչքի շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը:
18. Սահմանային տոննա-կիլոմետրաժ ցուցանիշը ներկայացնում է յուրաքանչյուր ինքնաթիռի սահմանային բեռնման (բեռնատարողության) և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը: