Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 Թ. ԱՊՐԻԼԻ 5-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-08-01-ից մինչև 2024-08-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-08-02Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հուլիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016257

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

1 հուլիսի 2016 թ. N 686-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 Թ. ԱՊՐԻԼԻ 5-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թ. ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 254-Ն հրամանի հավելված 1-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների` ըստ ուսուցման հիմքի, ձևի, տևողության և որակավորումների» ցանկի`

1) «0212.01.5 Դիզայն» մասնագիտության «Քննական առարկաներ» սյունակի`

ա. 2-րդ վանդակը լրացնել «Կոմ» բառով.

բ. 3-րդ վանդակը լրացնել «Գնն» բառով.

2) «0214.01.5 Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» մասնագիտության «Քննական առարկաներ» սյունակի 3-րդ վանդակը լրացնել «Կոմ» բառով:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Լ. Մկրտչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։