Հոդված 1.04. (ա) (vi)-ի համաձայն` Բանկը սույնով ծանուցում է ձեզ, որ ի լրումն Ֆինանսական պայմանագրով սահմանված հատկացման այլ պայմանների կատարմանը, սույն Փոխոխության նամակի ստորագրման ամսաթվից հետո Ֆինանսական պայմանագրի ներքո առաջին տրանշի հատկացումը պայմանավորված է Բանկի կողմից ընդունված ձևով և բովանդակությամբ (իր հայեցողությամբ) վերջինիս կողմից առաջարկված տրանշի Նախանշված հատկացման ամսաթվից 7-րդ աշխատանքային օրը կամ դրանից առաջ ապացույցի ստացումը, որում սահմանվում է Ծրագրի ներքո ֆինանսավորվող յուրաքանչյուր բաղադրիչի ֆինանսական աղբյուրների մանրամասները, ինչպես նաև Բանկի կողմից հայցված հարակից ցանկացած փաստաթուղթ և հաշվարկ:
Հոդված 1.04 (ա) (vi)-ի համաձայն` Բանկը սույնով ծանուցում է ձեզ, որ ի լրումն Ֆինանսական պայմանագրով սահմանված հատկացման այլ պայմանների կատարմանը, սույն Փոխոխության նամակի ստորագրման ամսաթվից հետո Ֆինանսական պայմանագրի ներքո առաջին տրանշի հատկացումը պայմանավորված է Բանկի կողմից ընդունված ձևով և բովանդակությամբ (իր հայեցողությամբ) վերջինիս կողմից առաջարկված տրանշի Նախանշված հատկացման ամսաթվից 7-րդ աշխատանքային օրը կամ դրանից առաջ ապացույցի ստացումը, որում սահմանվում է Ծրագրի ներքո ֆինանսավորվող յուրաքանչյուր բաղադրիչի ֆինանսական աղբյուրների մանրամասները, ինչպես նաև Բանկի կողմից հայցված հարակից ցանկացած փաստաթուղթ և հաշվարկ:
III. Այլ դրույթներ
Համաստորագրելով սույն Փոփոխության նամակը, դուք հաստատում եք Բանկին, որ Ֆինանսական պայմանագրի Հոդված 6-ի (Վարկառուի հանձնառություններ և հաստատումներ) ներքո Վարկառուի կողմից կատարվելիք կամ կրկնվող հաստատումներն ու երաշխիքները իրական են բոլոր առումներով Ձեր կողմից սույն Փոփոխության նամակի համաստորագրման ամսաթվի դրությամբ:
Ֆինանսական պայմանագրի Հոդված 11-ը (Իրավունք և իրավասություն) համապատասխանաբար կկիրառվի սույն Փոփոխության նամակի և Ձեր կողմից դրա պայմանների ընդունմամբ համաձայնության նկատմամբ:
Խնդրում ենք նշել վերոնշյալին Ձեր համաձայնությունը սույն Փոփոխության նամակի յուրաքանչյուր բնօրինակը նախաստորագրելու, համաստորագրելու և թվագրելու միջոցով, և հետո խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում Բանկին վերադարձնել ստորագրված երկու բնօրինակները` Ձեր կողմից ստորագրող անձանց լիազորագրերի հետ միասին` գրանցված էլեկտրոնային փոստի կամ սուրհանդակի միջոցով տիկին Կինգա Սոլտեզին:
Հավելված` Ձեր Նամակը
Հարգանքով`
Եվրոպական ներդրումային բանկ
Վ. Բրուն-Լեոն Վ. Ժարդե
Համաձայնեցված և ընդունված է
Հայաստանի Հանրապետության (Վարկառու) անունից
_____________________
Անունը:
Պաշտոնը:
Ամսաթիվը: