Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2011 թվականի N 332-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 07.07.16 N 714-Ն)

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 21-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 07.07.16 N 714-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրման և գործարկման ուղեցույցը.

2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրումն ու գործարկումն ապահովող միջոցառումների կատարման ժամանակացույցը.

3) մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ընդհանրական բնութագրերին համապատասխան՝ ըստ մասնագիտությունների (կամ մասնագիտությունների խմբերի) և կրթական աստիճանների հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների բնութագրերը` մասնագիտությունների կրթական չափորոշիչները համապատասխանեցնելով դրանց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. ապրիլի 8

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 31-ի N 332-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ

(վերնագիրը խմբ. 07.07.16 N 714-Ն)

Մա-կար-դակը Որակավորումը Կրթական

աստիճանը/ծրա-գիրը Բնութագրիչները

գիտելիքները հմտությունները կարողունակությունը

(կոմպետենցիան)

1-ին ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ Միջնակարգ կրթության 1-ին աստիճան՝

տարրական կրթություն

Տևողությունը`

4 տարի

● Տարրական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մայրենի լեզվով գրելու, կարդալու, խոսելու և թվաբանական գործողություններ կատարելու համար:

● Տարրական գիտելիքներ բնության, հասարակության, արվեստի և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ:

● Օտար լեզվով սահմանափակ բառապաշարի և արտահայտությունների իմացություն՝ իր անձը և պարզ առօրյա իրադրությունները նկարագրելու համար: Տարրական հմտություններ, որոնք անհրաժեշտ են պարզ առաջադրանքներ և գործողություններ կատարելու համար՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով պարզագույն կանոններ, գործիքներ, չափիչ ու այլ սարքեր և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (այսուհետ` ՏՀՏ): ● Գործել և սովորել անմիջական վերահսկո-ղության ներքո՝ ծանոթ ու հստակ սահմանված պայմաններում և ներկա-յացնել կատարած աշխատանքը:

2-րդ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

ՎԿԱՅԱԿԱՆ Միջնակարգ կրթության 2-րդ աստիճան՝

միջին դպրոց

Տևողությունը`

5 տարի Բազային գիտելիքներ մայրենի ու օտար լեզուներից, ՏՀՏ-ից, մաթեմատիկայից, ինչպես նաև բնագիտական, հասարակագիտական, արվեստի, սպորտի, անվտանգ կենսագործունեության բնագավառների առարկաներից՝ հետագա ուսումնառության կամ մասնագիտական պատրաստվածություն չպահանջող աշխատանք կատարելու համար: Իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի որոշակի հմտություններ, որոնք նպատակաուղղված են` 1) հանձնարարված առաջադրանքների կատարմանը և առօրյա խնդիրների լուծմանը՝ պարզ կանոնների, մեթոդների գործիքների և սարքերի կիրառման միջոցով.

2) անհրաժեշտ տեղեկատվության որոնմանը, հավաքագրմանը և պահպանմանը՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ՏՀՏ.

3) օտար լեզվով ամենօրյա կիրառություն ունեցող արտահայտությունների ընկալմանը և գործածությանը: ● Գործել և սովորել վերահսկողության ներքո՝

ծանոթ և հստակ սահմանված պայման-ներում, որոշ աստիճանի ինքնուրույնության և պատասխանատվության դրսևորմամբ:

● Հասկանալ բնության, հասարակական և առօրյա կյանքի տարբեր երևույթները և կատարել դատողություններ դրանց վերաբերյալ:

● Տիրապետել հասարա-կական համակեցության կանոններին և դրսևորել քաղաքացիական գիտակցության տարրեր:

● Դրսևորել ազգային և համամարդկային մշա-կութային արժեքների ընդհանուր իմացություն:

3-րդ ԱՐՀԵՍՏԱՎՈՐ

(Հիմնական կրթությամբ)

(Վարպետային ուսուցման որակավորման վկայական) Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագիր

Տևողությունը`

6 ամսվանից

1 տարի ● Բազային գիտելիքներ մայրենի ու օտար լեզուներից, ՏՀՏ-ից, մաթեմատիկայից, ինչպես նաև հասարակագիտական, բնագիտական, արվեստի, սպորտի, անվտանգ կենսա-գործունեության բնագավառների առարկաներից՝ որոշակի ոլորտում պարզ աշխատանք կատարելու կամ հետագա ուսումնառության համար:

● Ընդհանուր հասկացությունների, սկզբունքների և մեթոդների իմացություն, որոնք բավարար են պարզ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար: ● Իմացական, ճանաչո-ղական, հաղորդակցման և գործնական բնույթի բազային հմտություններ, որոնք անհրաժեշտ են`

1) որոշակի մաս-նագիտական խնդիրների լուծման և առաջադրանքների կատարման համար՝ համապատասխան կանոնների, մեթոդների, սարքերի և գործիքների ընտրության ու կիրառ-ման միջոցով.

2) անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և օգտագործման համար՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ՏՀՏ.

3) օտար լեզվով ամեն-օրյա կիրառություն ունեցող արտահայտու-թյունների գործածու-թյան համար:

● Ուսումնառության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և իմացությունն աշխատանքում կիրառելու պարզ մաս-նագիտական հմտու-թյուններ: ● Աշխատանքի և ուսում-նառության ընթացքում ցուցաբերել ինքնուրույնություն և ստանձնել առաջա-դրանքների կատարման արդյունքների հանդեպ անձնական պատասխա-նատվություն:

● Հարմարեցնել սեփական վարքագիծը խնդիրների լուծման ընթացքում ի հայտ եկող հանգամանքներին:

● Բացատրել ու կատարել եզրահանգումներ բնության, հասարա-կության և առօրյա կյանքի տարբեր երևույթների ու օրի-նաչափությունների վերաբերյալ:

● Տիրապետել հասարա-կական համակեցության կանոններին և դրսևորել քաղաքացիական գիտակցություն:

● Կարևորել ազգային և համամարդկային մշա-կութային արժեքները:

4-րդ 1. ՄԻՋՆԱ-ԿԱՐԳ

ԿՐԹՈՒԹՅԱՆ

ԱՏԵՍՏԱՏ

2. ԱՐՀԵՍ-ՏԱՎՈՐ

(Միջնակարգ կրթությամբ)

(Արհեստա-գործական կրթության դիպլոմ)

Միջնակարգ կրթության 3-րդ աստիճան՝

ավագ դպրոց

Տևողությունը`

3 տարի

Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագիր

Տևողությունը`

1-3 տարի ● Փաստական և տեսական հիմնարար գիտելիքներ միջնակարգ կրթության բոլոր բնագավառներից՝ հետագա աշխատանքի կամ ուսումնառության համատեքստում:

● Աշխատանքի բնագավառին առնչվող ընդհանուր հասկացությունների, սկզբունքների և մեթոդների իմացություն, որոնք պահանջվում են հետագա մասնագիտական գործունեություն իրականացնելու համար: ● Տարաբնույթ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝

1) աշխատանքի կամ հետագա ուսումնա-ռության որևէ բնագա-վառում կոնկրետ խնդիրներ լուծելու, առաջադրանքներ և ուսումնասիրություն-ներ կատարելու, ինչպես նաև գործածված մեթոդներն ու ձեռք բերված արդյունքները վերլուծելու և ամփո-փելու համար.

2) տեղեկատվության հավաքագրման, համադրման, դասակարգման և օգտագործման համար՝ կիրառելով ՏՀՏ.

3) օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու համար:

● Ուսումնառության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և իմացությունն աշխատանքում կիրառելու մասնա-գիտական հմտու-թյուններ: ● Ինքնուրույն կազմա-կերպել և կառավարել սեփական աշխա-տանքային կամ ուսում-նառության գործընթաց-ները՝ կանխատեսելի, բայց փոփոխունակ միջավայրում և ստանձ-նել դրանց գնահատման ու բարելավման որոշ պատասխանատվություն:

● Հստակ ուղղորդման ներքո բացահայտել սեփական կրթական պահանջմունքները` ուսումնառությունը շարունակելու համար:

● Կազմակերպել այլ անձանց առօրյա գործողությունները:

● Կատարել բնության, հասարակության և առօրյա կյանքի տարաբնույթ երևույթ-ների վերլուծություններ՝ կիրառելով հիմնա-վորման և ապացուցման մեթոդներ:

● Պահպանել հասարա-կական համակեցության կանոնները և դրսևորել քաղաքացիական գիտակցությամբ վարքագիծ:

● Արժևորել և գնահատել ազգային և համամարդ-կային արժեքները:

5-րդ ՄԱՍՆԱԳԵՏ

(Միջին մասնագի-տական կրթության դիպլոմ)

Միջին մասնագի-տական կրթական ծրագիր

Տևողությունը`

2-5 տարի ● Հիմնարար և համակողմանի փաստական, տեսական և մասնագիտացված գիտելիքներ՝ աշխատանքի կամ ուսումնառության ոլորտից:

● Մասնագիտության հիմնարար հասկացությունների, տեսությունների և մեթոդների իմացություն: ● Բազմակողմանի և համապարփակ իմացական, ճանաչողական, վերլու-ծական և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝

1) տարաբնույթ, այդ թվում` մասնագի-տական, խնդիրները բացահայտելու համար.

2) առաջացած խնդիր-ների վերաբերյալ դատողություններ կատարելու և լու-ծումներ առաջադրելու համար` ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում:

● Հաղորդակցման և ՏՀՏ հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝

1) մասնագիտությանն առնչվող տեղեկա-տվությունը, գաղա-փարները, հասկացությունները, խնդիրներն ու դրանց լուծումները բացատ-րելու և հանրության նեղ շրջանակներում ներկայացնելու համար.

2) մասնագիտական ոլորտում աշխատանքը դյուրացնելու և արագացնելու համար.

3) մասնագիտությանն առնչվող քանակական և որակական տվյալները հավա-քագրելու, մշակելու և վերլուծելու համար: ● Որոշ չափով կառավարել և վերահսկել աշխատանքային կամ ուսումնառության գործընթացներ՝ անկանխատեսելի ու փոփոխունակ միջա-վայրում, ստանձնել սեփական ու այլ անձանց գործողություններին հետևելու և դրանք բարելավելու պատաս-խանատվություն:

● Բացահայտել սեփական կրթական պահանջմունքները և ընդունել որոշում հետագա ուսումնառության վերաբերյալ:

● Պահպանել հասարա-կական համակեցության կանոնները, կենսական տարբեր իրավիճակ-ներում դրսևորել քաղաքացիական գիտակցությամբ վարքագիծ, ինչպես նաև իրականացնել որոշակի վերահսկողություն թիմում այդ կանոնների պահպանման նկատմամբ:

● Կիրառել ազգային և համամարդկային արժեքներն առօրյա հարաբերություններում:

Մա-կար-դակը Որակավորումը Կրթական ծրագիրը Գիտելիքները Հմտությունները Կարողունակու-թյունը

(կոմպետենցիան)

գիտելիքի կիրառման հմտությունները հաղորդակցման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և տվյալների հետ աշխատելու հմտությունները ընդհանրական իմացական հմտությունները ինքնուրույնու-թյունը և պատասխանա-տվությունը

6-րդ ԲԱԿԱԼԱՎՐ

(Բակալավրի դիպլոմ) Բակալավրի կրթական ծրագիր

Տևողությունը` առնվազն

3 տարի

(Կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգ, այսուհետ` ԿՓԿՀ)

(180-240 ԿՓԿՀ) Մասնագիտական աշխատանքի կամ ուսում-նառության ոլորտի արդի և հիմնարար հասկացու-թյունների, տեսությունների ու մեթոդների իմացություն և առաջադեմ գիտելիքներ: Հմտություններ, որոնք ցուցաբերում են նորարարական ու առաջադեմ մոտեցումներ և անհրաժեշտ են ձեռք բերած գիտելիքը և իմացությունը մասնագիտական աշխատանքի կամ ուսում-նառության ընթացքում ծագած անկանխատեսելի խնդիրները լուծելիս: ● Տվյալ ոլորտին առնչվող տեղեկա-տվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները մասնագիտական և ոչ մասնա-գիտական հանրությանը ներկայացնելու և բացատրելու հմտություններ։

● Մասնագիտական

ոլորտում խնդիրներ լուծելու և աշխատանքը դյուրացնելու համար ՏՀՏ-ներ կիրառելու հմտու-թյուններ:

● Մասնագիտական ոլորտին առնչվող քանակական և որակական տվյալներ հավա-քագրելու, մշակելու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ` հիմնավորված դատողություններ անելու համար: ● Վերլուծելու և եզրահանգումներ կատարելու հմտություններ՝ դրսևորելով քննադատական մտածողություն:

● Հմտություններ, որոնք պահան-ջում են ստեղ-ծագործական մոտեցում ոլորտի մաս-նագիտական խնդիրները բացահայտելիս և տարբեր լուծումներ առաջադրելիս:

● Ծավալել լիարժեք մասնագիտական գործունեություն:

● Կառավարել մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր անկանխատեսելի աշխատանքային կամ ուսումնական միջավայրում, ստանձնել պատասխա-նատվություն առանձին անհատների կամ թիմի մաս-նագիտական զարգացման համար:

● Որոշել հետագա ուսումնառության կամ աշխատանքի ուղիները՝ ելնելով սեփական պահանջմունք-ներից:

● Գիտակցել անձնական պատասխա-նատվությունը ազգի և պետու-թյան հանդեպ, հետամուտ լինել ժողովրդավարա-կան սկզբունքների իրագործմանը, ազգային և հա-մամարդկային արժեքների տարածմանը:

7-րդ ՄԱԳԻՍՏՐՈՍ(Մագիստրոսի դիպլոմ)

ԴԻՊԼՈՄԱ -ՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏ(Դիպլոմա-վորված մասնագետի դիպլոմ) Մագիստրոսի կրթական ծրագիր

Տևողությունը` առնվազն

1 տարի

(60-120 ԿՓԿՀ)

Դիպլոմա-վորված մասնագետի կրթական ծրագիր

Տևողությունը` առնվազն

5 տարի ● Խորը մասնա-գիտացված գիտելիքներ, այդ թվում՝ տվյալ ոլորտի վերջին ձեռքբերումների վերաբերյալ, որոնք կիրառվում են ուսումնառու-թյան, հետազո-տության և աշխատանքի ընթացքում։

● Տվյալ մասնա-գիտական բնա-գավառի և միջ-մասնագիտական ոլորտների տեսությունների, առաջավոր սկզբունքների ու մեթոդների իմացություն: Առանցքային մասնագիտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են`

● հետազոտա-կան ու նորարարական գործունեություն իրականացնելիս՝ տարբեր ոլորտ-ների գիտելիքը համակցելու և նոր գիտելիք ստեղծելու համար,

● նոր և անծանոթ իրադրություն-ներում տեսական ու գործնական խնդիրներ լուծելու համար: ● Մասնագիտական և ոչ մասնա-գիտական լայն հանրությանն իր եզրահանգումները, համապատասխան հիմնավորումներն ու հետազո-տության արդյունքները հստակ ու համա-կարգված ներկա-յացնելու և բացա-տրելու հմտու-թյուններ:

● Մասնագի-տական և (կամ) միջմասնա-գիտական ոլորտ-ներում բարդ խնդիրներ լուծելիս և հետազո-տություններ կատարելիս

ՏՀՏ-ները վարժ կիրառելու հմտություններ:

● Հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնա-գիտական և

(կամ) միջմաս-նագիտական ոլորտներին առնչվող քանակական ու որակական տվյալ-ները խորը վերլու-ծելու և գնահատելու համար՝ ոչ ամբող-ջական կամ սահ-մանափակ տեղե-կատվության պայմաններում եզրահանգումներ անելու և որոշումներ կայացնելու նպատակով: Հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտա-կան ոլորտի հիմնախնդիրները հետազոտելու, արդիական գաղափարներ ու մոտեցումներ առաջադրելու, ինչպես նաև ոլորտի գիտելիքի և պրակտիկայի ընդլայնմանը միտված նորա-րարական ու ստեղծագործա- լուծումներ առաջարկելու համար: ● Մասնագի-տական կամ ուսումնառության ոլորտում ծավալել գործունեություն, որը պահանջում է բարդ և անծանոթ աշխատանքային իրադրությունների կառավարման ու վերափոխման ռազմավարական նոր մոտեցումներ:

● Նպաստել մասնագիտական գիտելիքի զարգացմանը:

● Ստանձնել թիմի ռազմավարական նպատակների իրագործումը վերահսկելու պատասխանա-տվություն:

● Գնահատել իր շարունակական կրթության ու մասնագիտական զարգացման կարիքները՝ արդի տեխնոլոգիական զարգացումների համատեքստում, ունակ լինել շարունակելու ուսումնառու-թյունն արագ փոփոխվող միջավայրերում:

● Նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը:

● Գործել` զուգակցելով հայոց ազգային արժեհամակարգն ու պատ-մամշակութային փորձը համա-մարդկային արժեքների հետ:

8-րդ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ

(Գիտություն-ների թեկնածուի վկայական ) Հետբուհական մասնագի-տական կրթական ծրագիր

Տևողությունը` առնվազն

3 տարի

(180 ԿՓԿՀ) ● Առավել առաջադեմ (առաջանցիկ) գիտելիքներ մասնագիտական բնագավառից և միջմասնագի-տական ոլորտ-ներից, որոնք կիրառվում են ուսումնառու-թյան, գիտական հետազոտու-թյունների և աշխատանքի ընթացքում:

● Մասնագիտա-կան բնագավառի և միջմասնագի-տական ոլորտ-ների նորագույն տեսությունների, մոտեցումների, վարկածների և գիտահետա-զոտական մեթոդների համընդգրկուն և խոր իմացություն: Առաջադեմ մասնագիտական հմտություններ` ներառյալ սինթեզ և գնահատում, որոնք անհրաժեշտ են՝

● ձեռք բերած գիտելիքը և բնագավառի հայեցակարգային սկզբունքների և մեթոդների իմա-ցությունը բարդ տեսական ու գործնական խնդիրներ լուծելիս,

● նորարարական գիտական հետազոտու-թյուններ պլանավորելիս և իրականացնելիս: ● Տեսական ու գործնական, բարդ և համալիր խնդիրներ, հետազոտության արդյունքներ գիտական շրջա-նակներին և լայն հանրությանը ներկայացնելու և դրանք մեկնա-բանելու զարգացած հմտություններ:

● Գիտական հետազոտություն կատարելիս և նոր գիտելիք ստեղծելիս ՏՀՏ-ները համա-կողմանի կիրառելու հմտություններ:

● Փոխկա-պակցված տարբեր ոլորտներից ստացած մեծա-ծավալ քանակական ու որակական տվյալները գնա-հատելու և օգտա-գործելու հմտու-թյուններ՝ բարդ և համալիր գաղա-փարներ առաջա-դրելու և նոր գիտե-լիք ստեղծելու համար: Հմտություններ, որոնք անհրա-ժեշտ են՝

1) բարդ և վերա-ցական գաղա-փարներ առա-ջադրելու.

2) առկա տեղե-կատվությունը ու հիմնախնդիրները ներկայացնելու և դրանց վերաբեր-յալ նոր և ինք-նատիպ մեկնա-բանություններ անելու համար՝ հիմնվելով գիտա-կան հետազո-տության արդ-յունքների վրա:

● Հմտություններ, որոնք անհրա-ժեշտ են՝

1) ինքնատիպ հետազոտություն պլանավորելու և իրականացնելու համար.

2) այնպիսի արդ-յունքներ ստա-նալու համար, որոնք, հանդիսա-նալով ներդրում գիտության և (կամ) մասնագի-տական գործու-նեության ոլոր-տում, տպա-գրվում են ազգա-յին և միջազգային գրախոսվող հրատարակու-թյուններում.

3) հետազոտու-թյան արդյունք-ները տեսության վերածելու համար: ● Գիտակրթական և մասնագիտա-կան առաջատար ոլորտներում նախաձեռնել և ղեկավարել համալիր նորա-րարական գործ-ընթացներ՝ դրսևո-րելով գիտական և մասնագիտական բարեխղճություն, անկախություն ու ինքնուրույնություն:

● Ղեկավարել հետազոտական կամ մասնագի-տական թիմ՝ դրսևորելով բավարար ազդե-ցություն և հանձ-նառության պատրաստակա-մություն:

● Գործել ի նպաստ ազգի և պետության հարատև զար-գացման՝ պահ-պանելով ու պաշտպանելով ազգային և համամարդկային արժեքները:

(հավելվածը խմբ. 07.07.16 N 714-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։