«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հուլիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11116259
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
11 հուլիսի 2016 թ. N 366-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով`
Հրամայում եմ`
1. Սահմանել Հայաստանի ազգային գրադարանի կողմից միջգրադարանային գրքափոխանակության հավաքածուի ձևավորման և օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` Հ. Պողոսյան
Հավելված
ՀՀ մշակույթի նախարարի
2016 թվականի հուլիսի 11-ի
N 366-Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` գրադարան) կողմից միջգրադարանային գրքափոխանակության հավաքածուի ձևավորման, օգտագործման և հաշվառման հետ կապված հարաբերությունները:
2. Գրադարանում միջգրադարանային գրքափոխանակության հավաքածուի ստեղծման նպատակն է Հայաստանի և օտարերկրյա պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց գրադարանային փաստաթղթի գրքափոխանակություն (այսուհետ` գրքափոխանակություն) իրականացնելը:
II. ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3. Գրադարանի գրքափոխանակության հավաքածուում կարող են ընդգրկվել տեքստային, թվանշանային, պատկերային, տեսա- և (կամ) ձայնաշարային կամ համակցված նյութական կրիչներ:
4. Գրքափոխանակության հավաքածուում չեն կարող ընդգրկվել ազգային գրադարանային հավաքածուի գրադարանային փաստաթղթերը:
5. Հավաքածուի համալրման աղբյուրներն են`
1) իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող և գրադարանին նվիրաբերած, նվիրած կամ ժառանգած գրադարանային փաստաթուղթը.
2) գրադարանի գործող հավաքածուից զտված, բազմօրինակ գրադարանային փաստաթուղթը:
6. Գրադարանային փաստաթղթերը գրադարանի գրքափոխանակության բաժին մուտք են գործում համալրման բաժնից (Ձև N 1), իսկ պարբերական մամուլը` համալրման բաժնի պարբերական մամուլի ենթաբաժնից (Ձև N 2):
III. ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
7. Գրքափոխանակության հավաքածուի գրադարանային փաստաթուղթը օգտագործվում է հետևյալ նպատակներով.
1) բնական կամ տեխնածին աղետներից (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ, ռազմական գործողություններ) տուժած` Հայաստանի և օտարերկրյա պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց գրադարանների վնասված հավաքածուների համալրման,
2) նոր բացվող գրադարանների հավաքածուների համալրման,
3) Հայաստանի և օտարերկրյա պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց գրադարանային փաստաթղթի փոխանակման ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով:
8. Գրադարանի ղեկավարի հրամանի հիման վրա ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրում է գործող հավաքածուից գրքափոխանակության նպատակով առանձնացված գրադարանային փաստաթղթերը, կազմում հաշվառումից հանելու և համալրման բաժին հանձնելու (Ձև N 7) ակտ:
9. Գրադարանի ղեկավարի հրամանի հիման վրա ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրում է հաշվառումից հանելու նպատակով առանձնացված գրադարանային փաստաթղթերը և կազմում է գրքափոխանակության հավաքածուի կազմից հաշվառումից հանելու (Ձև N 3), գրադարանային փաստաթղթերի անհատույց տրամադրման (Ձև N 4) և գրադարանային փաստաթղթերի փոխանակման (Ձև N 5) համապատասխան ակտեր:
10. Հայաստանի և օտարերկրյա պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց գրքափոխանակությամբ տրամադրվող գրադարանային փաստաթղթերի համար կազմվում են անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթեր (Ձև 4 և Ձև 5), որոնց պահպանությունը և վերահսկողությունը իրականացվում է գրքափոխանակության հավաքածուի պատասխանատուի կողմից:
11. Հաշվառումից հանելու ակտը (Ձև N 3) և կազմվում է 3 օրինակից, հաստատվում է գրադարանի ղեկավարի կողմից: Ակտի առաջին օրինակը պահվում է գրադարանի գրքափոխանակության բաժնում, երկրորդ օրինակը` գրադարանի հաշվապահությունում և երրորդ օրինակը` համալրման բաժնում:
12. Գրադարանային փաստաթղթերի անհատույց տրամադրման (Ձև N 4) և գրադարանային փաստաթղթերի փոխանակման (Ձև N 5) ակտերը կազմվում են 3 օրինակից, հաստատվում են գրադարանի ղեկավարի կողմից: Ակտերի առաջին օրինակները պահվում են գրադարանի հաշվապահությունում, երկրորդ օրինակները տրվում է ընդունողին, իսկ երրորդ օրինակները պահվում են գրադարանի գրքափոխանակության բաժնում:
13. Դուրս գրված փաստաթղթերի մասին գրառումներ են կատարվում գրադարանի գումարային հաշվառման մատյանի 3-րդ մասում և գրքափոխանակության հավաքածուի ֆոնդային մատյանում` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Գրադարանային փաստաթղթերի հաշվառման, պահպանման, վերականգնման և ամրակայման (կոնսերվացման) կարգը հաստատելու մասին» N 598-Ն հրամանով հաստատված կարգի 22-րդ կետի:
IV. ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
14. Գրքափոխանակության հավաքածուի գրադարանային փաստաթղթերի հաշվառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Գրադարանային փաստաթղթերի հաշվառման, պահպանման, վերականգնման և ամրակայման (կոնսերվացման) կարգը հաստատելու մասին» N 598-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն:
15. Գրքափոխանակության հավաքածուի ֆոնդային մատյանը /Ձև N 6/ վարում է գրքափոխանակության հավաքածուի պատասխանատուն:
16. Գրքափոխանակության հավաքածուի կազմից դուրս գրվող գրադարանային փաստաթղթերի մասին հաշվառման փաստաթղթերում կատարվում են նշումներ (օրինակ` «Դուրս է գրված», «Փոխանակված է»)` հղում անելով համապատասխան ակտին /Ձև N 3, Ձև N 4, Ձև N 5/:
17. Գրքափոխանակության հավաքածուից ելք արվող գրադարանային փաստաթղթի յուրաքանչյուր միավորի վերջին տիտղոսաթերթի դարձերեսին` գրքափոխանակության հաշվառանիշի վրա դրվում է մարումը հաստատող կնիք, որի վրա նշվում է գրադարանի անունը և «Մարված» բառը:
Ձև N 1
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈԻՂԵԳԻՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՊՈԱԿ
Հանձնող` Համալրման բաժին
Ընդունող` Գրքափոխանակության բաժին
Հ/հ Հեղինակ Վերնագիր Հրատարա-կության թիվ Հրատարա-կության վայր Էջերի քանակ Հաշվառանիշ Քանակ Լեզու Գին Ընդ. արժեք
1.
2.
3.
Հայ. ____________ միավոր
Ռուս. ____________ միավոր
Այլ լեզուներով _________________միավոր
Արժեքը ընդամենը` __________________________ դրամ (գումարը` տառերով)
Հանձնեց` ________________________________ (Պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
Ընդունեց` ________________________________ (Պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
«……»………………20 թ.
Ձև N 2
ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒՂԵԳԻՐ
Հանձնող` Համալրման բաժնի պարբերական մամուլի ենթաբաժին
Ընդունող` Գրքափոխանակության բաժին
«…..»……………20 թ.
Հ/հ Պարբերական մամուլի նկարագրություն / անուն, տեսակ Հրատարակու-թյան վայր Հրատարակու-թյան թիվ Էջերի քա-
նակ Հաշվառանիշ Քանակ Լեզու Գին Ընդ. արժեք
1.
2.
3.
Հայ. ____________ միավոր
Ռուս. ____________ միավոր
Այլ լեզուներով _________________միավոր
Արժեքը ընդամենը` __________________________ դրամ (գումարը` տառերով)
Հանձնեց` ________________________________ (Պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
Ընդունեց` ________________________________
(Պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
Ձև N 3
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՊՈԱԿ
ՏՆՕՐԵՆ_________________________
«____» ___________________20 թ.
ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԱԿՏ
N
Գրքափոխանակության հավաքածուի
հաշվառումից հանվող գրադարանային փաստաթղթերի
«______» __________________ 20 թ.
Սույն ակտը կազմված է առ այն, որ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն
________________________________
«______» __________________ 20 թ. N _________ հրամանով ստեղծված հանձնաժողովը
հետևյալ կազմով`__________________________________________________________________
(հանձնաժողովի նախագահ)
_________________________________________________________________________________ (անդամներ)
_________________________________________________________________________________
(անդամներ)
կատարեց գրադարանին ամրացված հավաքածուի ուսումնասիրություն, որի արդյունքում
հանձնաժողովը արձանագրեց, որ ______________________________ նպատակով ____________
միավոր գրադարանային փաստաթղթերը, __________________________ դրամ հաշվեկշռային
արժեքով, համաձայն կցվող ցուցակի (_____________ թերթ), ենթակա են հաշվառումից հանելու:
Հանձնաժողովի նախագահ`
_________________________________________ _____________________
(անուն, ազգանուն, պաշտոն) (ստորագրություն)
Հանձնաժողովի անդամներ`
_________________________________________ _____________________
(անուն, ազգանուն, պաշտոն) (ստորագրություն)
_________________________________________ _____________________
(անուն, ազգանուն, պաշտոն) (ստորագրություն)
_________________________________________ _____________________
(անուն, ազգանուն, պաշտոն) (ստորագրություն)
_________________________________________ _____________________
(անուն, ազգանուն, պաշտոն) (ստորագրություն)
ՁԵՎ N 3-ԻՆ ԿՑՎՈՂ ՑՈՒՑԱԿԻ ՁԵՎԱՉԱՓ
ա/ գիրք
Հ/հ Հեղինակ Վերնագիր Հրատարա-կության թիվ Հրատարա-կության վայր Էջերի քանակ Հաշվառանիշ Քանակ Լեզու Գին Ընդ. արժեք
4.
5.
6.
բ/ մամուլ
Հ/հ Փաստաթղթի նկարագրություն / տեսակ, անուն Հրատարա-կության վայր Հրատարա-կության թիվ Էջերի քանակ Հաշվառանիշ Քանակ Լեզու Գին Ընդ. արժեք
4.
5.
6.
գ/ էլեկտրոնային կրիչ
Հ/հ Փաստաթղթի նկարագրություն /հեղինակ, վերնագիր Տեսակը`
CD, DVD և այլ Թողարկող կազմա-կերպություն Հաշվառանիշ Քանակ Լեզու Գին Ընդ. արժեք
1.
2.
3.
Ընդամենը` ______________ միավոր Գումար` __________ դրամ Գումար` ------------- դրամ
Գիրք` հայ. ____________ Մամուլ` հայ. __________ Էլեկտրոնային կրիչ` հայ. ---------
ռուս. ______________ ռուս. __________ ռուս.-------------------------
այլ լեզ. ____________ այլ լեզ. _________ այլ լեզ. -------------------------
Ձև N 4
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՊՈԱԿ
ՏՆՕՐԵՆ_________________________
«____» ___________________20 թ.
ԱԿՏ N
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Սույն ակտը կազմված է առ այն, որ Հայաստանի ազգային գրադարանի գրքափոխանակության
բաժինը հանձնում է, իսկ ____________________________________________________________ (կազմակերպության կամ անհատի անունը)
ընդունում է.
Գիրք` հայերեն ____________ միավոր, այլ լեզուներով _____________ միավոր
Հանդես` հայերեն __________միավոր, այլ լեզուներով _____________ միավոր
Լրագիր` հայերեն ___________միավոր, այլ լեզուներով ____________ միավոր
Էլեկտրոն. կրիչ` հայերեն _________ միավոր, այլ լեզուներով ________ միավոր
Ընդհանուր արժեքը ______________________________ դրամ (գումարը տառերով)
Հ/հ Փաստաթղթի տեսակը Փաստաթղթի նկարագրություն/ հեղինակ, վերնագիր, անվանում Հրատարա-կության թիվ Հրատարա-կության վայր Հաշվառանիշ Քանակ Լեզու Գին Ընդ. արժեք
1.
2.
3.
Հանձնեց`
Ընդունեց`
____________________________
(անուն, ազգանուն)
_____________
(պաշտոն)
----------------------------------
(ստորագրություն) ____________ _______
(անուն, ազգանուն)
-------------------------------
(պաշտոն)
----------------------------------
(ստորագրություն)
Ձև N 5
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՊՈԱԿ
ՏՆՕՐԵՆ_________________________
«____» ___________________20 թ.
ԱԿՏ N
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
Սույն ակտը կազմված է առ այն, որ -------------------------------------------------------------------------------------- (կազմակերպության կամ անհատի անունը)
գրքափոխանակության բաժինը հանձնում է, իսկ -------------------------------------------------------------------
________________________________________________________________________________
(կազմակերպության կամ անհատի անունը)
ընդունում է.
Գիրք` հայերեն ____________ միավոր, այլ լեզուներով _____________ միավոր
Հանդես` հայերեն __________միավոր, այլ լեզուներով ____________ միավոր
Լրագիր` հայերեն ___________միավոր, այլ լեզուներով ____________ միավոր
Էլեկտրոն. կրիչ` հայերեն _________ միավոր, այլ լեզուներով ________ միավոր
Ընդհանուր արժեքը ______________________________ դրամ (գումարը տառերով)
Հ/հ Փաստաթղթի տեսակը Փաստաթղթի նկարագրություն/ հեղինակ, վերնագիր, անվանում Հրատարա-կության թիվ Հրատարա-կության վայր Հաշվառանիշ Քանակ Լեզու Գին Ընդ. արժեք
1.
2.
3.
Գիրք` հայերեն ____________ միավոր, այլ լեզուներով _____________ միավոր
Հանդես` հայերեն __________միավոր, այլ լեզուներով ____________ միավոր
Լրագիր` հայերեն ___________միավոր, այլ լեզուներով ___________ միավոր
Էլեկտրոն. կրիչ` հայերեն _________ միավոր, այլ լեզուներով ________ միավոր
Ընդհանուր արժեքը ______________________________ դրամ (գումարը տառերով)
Հանձնեց` Ընդունեց`
_____________________
(անուն, ազգանուն, պաշտոն) _____________
(ստորագրություն) _____________
(անուն, ազգանուն) ____________
(ստորագրություն)
Հանձնեց` Ընդունեց`
_____________________
(անուն, ազգանուն, պաշտոն) _____________
(ստորագրություն) _____________
(անուն, ազգանուն) ____________
(ստորագրություն)
Ձև N 6
ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՏՅԱՆ
Գրանցման ամսաթիվ Հաշվառանիշ Հեղինակ Վերնագիր Հաշվառման միավոր
/հատոր,
պրակ, մաս/ Որերորդ հատոր, պրակ, մաս Հրատարակչություն Հրատարակման վայր Հրատարակման տարի Գին Գումարային մատյանում գրանցման համար Նշումներ գրքի հանձնման մասին Ծանոթություն
Ձև N 7
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՊՈԱԿ
ՏՆՕՐԵՆ_________________________
«____» ___________________20 թ.
ԳՈՐԾՈՂ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄԻՑ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԱԿՏ
N
«______» __________________ 20 թ.
Սույն ակտը կազմված է առ այն, որ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն
________________________________
«______» __________________ 20 թ. N _________ հրամանով ստեղծված հանձնաժողովը
հետևյալ կազմով`__________________________________________________________________ (հանձնաժողովի նախագահ)
________________________________________________________________________________ (անդամներ)
________________________________________________________________________________ (անդամներ)
կատարեց գրադարանին ամրացված գործող հավաքածուի ուսումնասիրություն, որի արդյունքում
հանձնաժողովը արձանագրեց, որ գրքափոխանակության ֆոնդը համալրելու նպատակով
____________ միավոր գրադարանային փաստաթղթերը, __________________________ դրամ
հաշվեկշռային արժեքով, համաձայն կցվող ցուցակի (_____________ թերթ), ենթակա են գործող
հավաքածուի հաշվառումից հանելու և հանձնելու համալրման բաժին:
Հանձնաժողովի նախագահ`
_________________________________________ _____________________
(անուն, ազգանուն, պաշտոն) (ստորագրություն)
Հանձնաժողովի անդամներ`
_________________________________________ _____________________
(անուն, ազգանուն, պաշտոն) (ստորագրություն)
_________________________________________ _____________________
(անուն, ազգանուն, պաշտոն) (ստորագրություն)
_________________________________________ _____________________
(անուն, ազգանուն, պաշտոն) (ստորագրություն)