Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2016 թվականի N 741-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 131-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի 3-րդ սյունակի երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերությունները.

2) որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի 3-րդ սյունակը «համակարգի լայնածավալ կիրառում» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

« - արտադրության և ծառայությունների ոլորտներում

գործունեություն ծավալող շրջանառության հարկ վճարողների

գործունեության ռիսկերի գնահատում (պայմանավորված

փաստաթղթերի` բացառապես էլեկտրոնային եղանակով

դուրսգրմամբ), գործարքների փաստաթղթաշրջանառության

հսկողության բարելավում

- օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում

տնտեսավարող սուբյեկտների կողմից առանց դուրս գրված

համապատասխան հաշվարկային փաստաթղթերի

ապրանքների տեղափոխման և ծառայությունների

մատուցման հայտնաբերման ու բացահայտման

աշխատանքների իրականացում և փաստաթղթավորման

նկատմամբ հսկողության շարունակականության ապահովում

- հարկման առումով (շրջանառության հարկով հարկվող)

փոխկապակցված անձանց հայտնաբերման նպատակով

միջոցառումների իրականացում

»։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հուլիսի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։