Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերության համար վարձակալության ամբողջ ժամանակահատվածում բնապահպանական վճարները հաշվարկվում և վճարվում են ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի և միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքերի նորմերի (իսկ նորմերը չգերազանցելու դեպքում` փաստացի չափաքանակների), ընկերության կողմից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 67-րդ հոդվածով, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում իր գործողությունների աստիճանական բարելավման պլան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։