ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2016 թվականի N 668-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 883-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի «ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» և «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների պարբերական զեկույցների մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու և դրանց անհատական կազմերը հաստատելու մասին» N 883-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակված պարբերական զեկույցի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 25 -ի N 668 - Ա
որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2012 թ.
սեպտեմբերի 14-ի N 883-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ն. Տեր-Վարդանյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (աշխատանքային
խմբի ղեկավար)
Ա. Ղազարյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
ժամանակակից արվեստի վարչության պետ
Ս. Սահակյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Մ. Գրիգորյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբո-
սաշրջության զարգացման քաղաքականության վարչության
զբոսաշրջության քաղաքականության բաժնի պետ
Գ. Մնացականյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համա-
հայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի
և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ
Լ. Էյրամջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի վարիչի պաշտոնակատար
Մ. Աղաջանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր
մասնագետ
Ն. Նորեկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման
վարչության գլխավոր մասնագետ
Ն. Բաղդասարյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի
սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության
բաժնի պետ (համաձայնությամբ)
Ա. Ասատրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի
ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ
(համաձայնությամբ)
Մ. Գաբրիելյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության
և ազգագրության ինստիտուտի գիտական աշխատող
(համաձայնությամբ)
Կ. Աղամյան - «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սաթյան - «Հայաստանի կոմպոզիտորների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Պ. Դեմիրճյան - «Հայաստանի գրողների միություն» հասարակական
կազմակերպության քարտուղար (համաձայնությամբ)
Գ. Մարտիրոսյան - «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասա-
րակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)
Ա. Առաքելյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտա-
քին կապերի վարչության պետի տեղակալ (աշխատանքային
խմբի քարտուղար)»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ