Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հուլիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616265

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

19 հուլիսի 2016 թ.

ք. Երևան N 45-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թեկնածուի` տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանքների ձևերը սահմանելու մասին» N 25-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով`

«4) Մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող թեկնածուի` տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամիս հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 4 հավելվածի:»:

2. Որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն կից հավելվածի:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Հավելված

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թ. հուլիսի 19-ի

N 45-Ն որոշման

«Հավելված N 4

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թ. հունիսի 17-ի

N 25-Ն որոշման

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՄԻՆՉԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ը ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԵԿՆԱԾՈՒԻ` ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԱՌՆՎԱԶՆ ՎԵՑ ԱՄԻՍ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

_______________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

քաղաքացիությունը ________________________________________________________________

անձը հաստատող փաստաթուղթ` ________________ , տրված`_____________________________

(սերիա, համար) (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամիս հաշվառված է ______________________________

համայնքի բնակչության ռեգիստրում:

_____________________________________________________________

(լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն) ________________

(ստորագրություն)

Կ.Տ.

Կ.Տ.

«____» ____________ 20 թ.»

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։