«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հուլիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11616258
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հուլիսի 2016 թ.
ք. Երևան N 526-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
հավելվածի 4 և 6 կետերի 4-րդ սյունակներում «I եռամսյակ» բառերը փոխարինել «III եռամսյակ» բառերով, 10-րդ կետի 4-րդ սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «III եռամսյակ» բառերով, իսկ 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 20 Արշակ Ֆեթվեճյանի ծննդյան
150-ամյակը 2 նամականիշ III եռամսյակ 170, 230 60 000x2
»:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Ազգային հերոսներ. «Մովսես Գորգիսյան» թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ NATIONAL HERO OF ARMENIA. ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ MOVSES GORGISIAN. «ԿԵՑՑԵ՛ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐԸ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ…» 1961-1990» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի.
2) Օսիպ Մանդելշտամի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «125 ANNIVERSARY ԱՄՅԱԿ 1891- 1938. 1891-1938 ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ OSIP MANDELSTAM» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.
3) Վրթանես Փափազյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ VRTANES PAPAZIAN 1866-1920. ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ VRTANES PAPAZIAN» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի.
4) Սրբուհի Տյուսաբի ծննդյան 175-ամյակը թեմային նվիրված «1841-1901 Սրբուհի Տյուսաբ Srbuhi Tyusab» նամականիշի, համաձայն N 4 հավելվածի.
5) Արշակ Ֆեթվեճյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ ARSHAK FETVADJIAN 1866-1947» և «ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ ARSHAK FETVADJIAN 1866-1947. «ԿԻՆԸ ՄԱՆԴՈԼԻՆՈՎ. ''WOMAN PLAYING THE MANDOLIN”» 2 նամականիշի, համաձայն N 5 և 6 հավելվածների.
6) Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1916-1999 ՏԱԹԵՎԻԿ ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆ TATEVIK SAZANDARIAN» նամականիշի, համաձայն N 7 հավելվածի.
7) Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադրման 50-ամյակը թեմային նվիրված «ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ. HRANT SHAHINIAN CHILD-JUVENILE OLYMPIC RELAY SPORT SCHOOL OF GYMNASTICS. 50 ANNIVERSARY ԱՄՅԱԿ» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 8 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Ազգային հերոսներ. «Մովսես Գորգիսյան» թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ NATIONAL HERO OF ARMENIA. ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ MOVSES GORGISIAN. «ԿԵՑՑԵ՛ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐԸ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ…» 1961-1990» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.
2) Օսիպ Մանդելշտամի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «125 ANNIVERSARY ԱՄՅԱԿ 1891- 1938. 1891-1938 ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ OSIP MANDELSTAM» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ տպաքանակը` 500 հատ.
3) Վրթանես Փափազյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ VRTANES PAPAZIAN 1866-1920. ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ VRTANES PAPAZIAN» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ տպաքանակը` 500 հատ.
4) Սրբուհի Տյուսաբի ծննդյան 175-ամյակը թեմային նվիրված «1841-1901 Սրբուհի Տյուսաբ Srbuhi Tyusab» նամականիշը, սահմանելով` անվանագինը 230 դրամ տպաքանակը` 60 000 հատ.
5) Արշակ Ֆեթվեճյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ ARSHAK FETVADJIAN 1866-1947» և «ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ ARSHAK FETVADJIAN 1866-1947. «ԿԻՆԸ ՄԱՆԴՈԼԻՆՈՎ. ''WOMAN PLAYING THE MANDOLIN”» 2 նամականիշը սահմանելով` անվանագինը 170 և 230 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 60 000 հատ.
6) Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1916-1999 ՏԱԹԵՎԻԿ ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆ TATEVIK SAZANDARIAN» նամականիշը սահմանելով` անվանագինը 230 դրամ, տպաքանակը` 50 000 հատ.
7) Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադրման 50-ամյակը թեմային նվիրված «ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ. HRANT SHAHINIAN CHILD-JUVENILE OLYMPIC RELAY SPORT SCHOOL OF GYMNASTICS. 50 ANNIVERSARY ԱՄՅԱԿ» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյան
Հաստատված է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 4
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 5
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 6
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 7
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 8
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի