Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2016 թվականի N 765-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները հաստատելու մասին» N 1728-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 2-րդ բաժնի վերնագիրը, 6.8-րդ և 7.1-ին կետերն «արդարադատության գեներալ-մայորի» բառերից առաջ լրացնել «արդարադատության գեներալ-լեյտենանտի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) 6.1-ին, 8.4-րդ և 8.8-րդ կետերում «Արդարադատության գեներալ-մայորի» բառերը փոխարինել «Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի» բառերով.

3) 6-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«VI. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

ՀԱՄԱԶԳԵՍՏԸ».

4) 6.8-րդ կետում «հատուկ նշանակության ստորաբաժանման» բառերը փոխարինել «պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների» բառերով.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.9-րդ կետով.

«6.9. Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրամադրվում է նաև հետևյալ նկարագրությամբ և ձևի համազգեստ՝

1) ձմեռային, սև մարզական գլխարկ.

2) սև բերետ.

3) ձմեռային կիսավերարկու՝ ուսադիրներով:

Կիսավերարկուն սև կտորից է, բաղկացած է լանջափեշերից, թևքերից, ծալովի օձիքից՝ հանվող արհեստական մորթուց, հետնամասում՝ շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը (թիկնոցը), առջևի ներքևի փեշերին՝ վրադիր և միջնադիր գրպաններից, կրծքամասում թաքնված՝ ներկարված գրպաններից։ Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով։ Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան։ Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան.

4) մարտական բաճկոն-տաբատ՝ կեպիով, կիսաբամբակյա:

Սև բրեզենտե կտորով և կաշվից, շղթայով, առանց ուսադիրների, առջևի մասի գրպանը կոճկվող կպչունակով՝ առանց կոճակի, վերևի մասում՝ բռնակ։ Դիմացի մասում տեղադրված մեծ և փոքր գրպաններ, ատրճանակի, ձեռնաշղթայի, ռադիոկապի և փամփշտատուփի համար նախատեսված գրպաններ։ Թիկունքին ամրացվում է կտոր՝ «ՔԿԾ» նշագրմամբ, առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» նշագրումը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար։

Տաբատը՝ սև կտորից, ուղիղ ուրվագծով։ Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով։ Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան։

Կեպին՝ սև կտորից։ Բաղկացած է թասակից և երկարեցված գլխարկահովհարից։ Երկու կողմից ունի օդանցքներ։ Առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան.

5) շապիկ:

Սև բրդյա գործվածքից, կլոր վզով, թիկունքի մասում ասեղնագործվում է «ՔԿԾ» նշագրումը.

6) շապիկ՝ տրիկոտաժե:

Ուղիղ ձևվածքով, սև, կարճաթև, կլոր օձիքով.

7) ժիլետ՝ առանց ուսադիրների:

Ցանցապատ, սև կտորից, կողային գրպաններով, կրծքամասում կոճակով կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով, թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան, իսկ աջ գրպանի վերևի մասում՝ կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար.

8) մարտական ժիլետ՝ առանց ուսադիրների.

9) գոտի՝ սև, սինթետիկ կամ կաշվից:

50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են հատուկ հանձնարարությունների կատարման համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ.

10) կոշիկ՝ կիսաճտքավոր:

Սև գույնի կաշվից։ Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարեցված գոտի։ Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը՝ սև բրեզենտե անջրանցիկ կտորից։ Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և գամերով.

11) ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա.

12) ձեռնոց՝ կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա.

13) սև թիկնոց-ուսնոց:

Սև, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով։ Լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով։ Օձիքը՝ ծալովի։ Մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով.

14) սև դիմակ:».

6) 8.6-րդ կետում «Արդարադատության գեներալ-մայորից» բառերը փոխարինել «Արդարադատության գեներալ-լեյտենանտից» բառերով.

7) 8.7-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Գեներալ-լեյտենանտ 2 22 25 25».

8) 9.1-ին կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 39, 40, 41, 42, 43, 44 և 45-րդ ենթակետերով, ինչպես նաև «Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողների համազգեստների նկարագիրը և կրելու ժամկետները» վերնագրով նոր՝ 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58 և 59-րդ ենթակետերով.

«39. Դաշտային կոստյում՝ կեպիով, բամբակյա, գունաքողարկված կտորից 1

հատ 2

տարի

40. Ձմեռային դաշտային կոստյում՝ այդերուկի աղվամազով և հանովի ուսադիրներով 1

հատ 4

տարի

41. Ձմեռային դաշտային կոստյում՝ բամբակյա, գունաքողարկված կտորից, ոչխարի կամ այլ մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով 1

հատ 4

տարի

42. Դաշտային պայուսակ 1

հատ 5

տարի

43. Դաշտային ամառային կոշիկներ 1

զույգ 1

տարի

44. Շապիկ՝ կիսաթև 2

հատ 1

տարի

45. Շապիկ՝ անթև 2

հատ 1

տարի

Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու ժամկետները

46. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով 1

հատ 4

տարի

47. Ձմեռային, սև մարզական գլխարկ 1

հատ 3

տարի

48. Մարտական բաճկոն-տաբատ՝ կեպիով, կիսաբամբակյա 1

լրակազմ 2

տարի

49. Շապիկ՝ տրիկոտաժե 2

հատ 1

տարի

50. Ժիլետ՝ առանց ուսադիրների 1

հատ 2

տարի

51. Մարտական ժիլետ՝ առանց ուսադիրների 1

հատ 2

տարի

52. Սև բերետ 1

հատ 2

տարի

53. Սև դիմակ 1

հատ 2

տարի

54. Գոտի՝ սև, սինթետիկ կամ կաշվից 1

հատ 2

տարի

55. Կոշիկ՝ կիսաճտքավոր 1

զույգ 1

տարի

56. Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա 1

զույգ 2

տարի

57. Շապիկ 1

հատ 3

տարի

58. Ձեռնոց՝ կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա 1

զույգ 2

տարի

59. Սև թիկնոց-ուսնոց 1

հատ 2

տարի».

9) 9-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.2-րդ կետով.

«9.2. Համազգեստի արտաքին տեսքի պատշաճ պահպանման նպատակով պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների ծառայողներին դաշտային համազգեստ կարող է տրամադրվել յուրաքանչյուր տարի։».

10) 10.1-ին կետն «իրականացնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օպերատիվ ստորաբաժանման» բառերով.

11) 10.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.

«դ) հատուկ նշանակության»:

2. Սահմանել, որ, որոշման հավելվածի 6.9-րդ կետի լրացմամբ պայմանավորված, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից և 2017-2019 թվականների ՄԺԾԾ-ում քրեակատարողական համակարգի պահպանման համար լրացուցիչ հատկացումներ չեն նախատեսվում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հուլիսի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։