Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Պաշտոնական պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

3 օգոստոսի 2016 թ.

ք. Երևան N 47

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի «դ» կետով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և նպատակ ունենալով բացառելու Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի տարաբնույթ ընկալումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը նշանակվող` համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան, բացառությամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը սահմանող դրույթների, որը կարգավորվում է սույն օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխան»:

Նշված իրավադրույթում կիրառված է «ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են» եզրույթը, ինչը նշանակում է, որ բացառությամբ սույն իրավադրույթում նշված բացառությունների ընտրական ամբողջ գործընթացի (ներառյալ քվեարկության) կազմակերպումը և անցկացումը իրականացվելու է 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան:

Նշված բացառությունից ակնհայտ է, որ ընտրելու և ընտրվելու իրավունքը սահմանվում է 2016 թվականի մայիսի 25-ի Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան: Ընտրվելու իրավունքը սահմանված է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածով: Ընտրական գրավի ինստիտուտը, ըստ էության, հանդիսանում է ընտրվելու իրավունքի իրացման բաղկացուցիչ և նշվածով պայմանավորված ընտրական գրավի չափերի որոշումը պետք է իրականացվի գործող Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնակարգումները և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.

Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը նշանակվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների ժամանակ ընտրական գրավի չափը որոշվելու է 2016 թվականի մայիսի 25-ի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։