Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1364-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2016 թվականի N 841-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1364-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող և մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների) հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 1364-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2.1-ին կետի 2-րդ ենթակետի՝

ա. «բ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,

բ. «զ» պարբերությունում «առաքման» բառը փոխարինել «տեղափոխման» բառով.

2) 5-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրերի (այսուհետ` բիլինգային համակարգեր) միջոցով հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով։».

3) ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետը.

4) 12-րդ կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «և ժամկետներում» բառերով.

5) 19-րդ կետը «սյունակները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև «Ընդամենը» տողը» բառերով.

6) 21-րդ կետը «ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ» բառերից հետո լրացնել «՝ սույն կարգի NN 1, 2 և 3 ձևերին համապատասխան» բառերով.

7) 23-րդ կետից հանել «Մատակարարի կողմից ճշգրտող հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվում ապրանքների վերադարձման կամ մատուցված ծառայությունների արդյունքների չընդունման (չհանձնման) օրը:» նախադասությունը.

8) հավելվածի NN 1, 2 և 3 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձև N 1

[1] Դուրսգրման ամսաթիվը ՀԱՇԻՎ-ԱՊՐԱՆՔԱԳԻՐ

(ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ) [2] Սերիան [3] Համարը

[4] Առաքման ամսաթիվը

Ճշգրտվող հաշիվ-ապրանքագրի

սերիան համարը

Ճշգրտվող հաշիվ-ապրանքագրի դուրսգրման ամսաթիվը

Պայմանագիր

[5] Կնքման ամսաթիվը [6] Համարը

[7] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)

Արտադրանք, ապրանք առաքող անձի

[8] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[9] Անվանումը

[10] Բանկային տվյալները

[11] Գտնվելու վայրը

[12] Վայրը, որտեղից ապրանքներն առաքվում են

[13] Լրացուցիչ տվյալներ

Արտադրանք, ապրանք ձեռք բերող անձի

[14] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը)

[15] Անվանումը (ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

[16] Բանկային տվյալները N

[17] Գտնվելու վայրը (բնակության վայրը)

[18] Լրացուցիչ տվյալներ

[19] Ում միջոցով Անունը, ազգանունը

լիազորագիր համարը

ամսաթիվը

[20] Մատակարարման (առաքման) եղանակը

[21] Մատակարարվող (առաքվող) արտադրանքների, ապրանքների նշանակման վայրը (հասցեն)

[22] Մատակարարվող արտադրանքների, ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկը

NN

ը/կ Առաքվող արտադրանքի, ապրանքի անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը Արժեքը

1 2 3 4 5 6

1.

Ընդամենը

Առաքող___________________________

(անունը, ազգանունը) Ստացող___________________________

(անունը, ազգանունը)

Ձև N 2

[1] Դուրսգրման ամսաթիվը Տեղափոխման փաստաթուղթ (արտադրանքների, ապրանքների տեղափոխման) [2] Սերիան [3] Համարը

[4] Տեղափոխման ամսաթիվը

Պայմանագիր

[5] Կնքման ամսաթիվը [6] Համարը

[7] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)

Արտադրանք, ապրանք տեղափոխող անձի

[8] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[9] Անվանումը

[10] Բանկային տվյալները

[11] Գտնվելու վայրը (հասցեն)

[12] Վայրը, որտեղից ապրանքները տեղափոխվում են

[13] Տեղափոխման եղանակը

[14] Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների նշանակման վայրը (հասցեն)

[15] Լրացուցիչ տվյալներ

[16] Տեղափոխվող արտադրանքի, ապրանքի քանակը և արժեքը

NN

ը/կ Տեղափոխվող արտադրանքի, ապրանքի անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը

Արժեքը

1 2 3 4 5 6

1.

Ընդամենը

Տեղափոխող________________________

(անունը, ազգանունը) Ստացող___________________________

(անունը, ազգանունը)

Ձև N 3

[1] Դուրսգրման ամսաթիվը ՀԱՇԻՎ-ԱՊՐԱՆՔԱԳԻՐ

(ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման) [2] Սերիան [3] Համարը

20 թ.

[4] Մատուցման ամսաթիվը Ճշգրտվող հաշիվ-ապրանքագրի

20 թ. սերիան համարը

Ճշգրտվող հաշիվ-ապրանքագրի դուրսգրման ամսաթիվը

Պայմանագիր [5] Կնքման ամսաթիվը [6] Համարը

[7] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)

Ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) անձի

[8] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[9] Անվանումը

[10] Բանկային տվյալները N

[11] Գտնվելու վայրը

[12] Լրացուցիչ տվյալներ

Ծառայություններ (աշխատանքներ) ստացող անձի

[13] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը)

[14] Անվանումը

[15] Բանկային տվյալները N

[16] Գտնվելու վայրը (բնակության վայրը)

[17] Լրացուցիչ տվյալներ

[18] Ում միջոցով Անունը, ազգանունը

լիազորագիր համարը

ամսաթիվը

[19] Ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) ծավալի և վճարման ենթակա գումարի հաշվարկը

NN

ը/կ Ծառայությունների (աշխատանքների) անվանումը (բովանդակությունը) Չափի

միավորը Ընդհանուր

ծավալը կամ ժամանակաշրջանը Միավորի գինը Արժեքը

1 2 3 4 5 6

Ընդամենը

Ծառայություն մատուցող (աշխատանք կատարող)

_________________________________

(ստորագրությունը)

________________________________

(անունը, ազգանունը) Ծառայություն (աշխատանք) ստացող

_________________________________

(ստորագրությունը)

________________________________ »:

(անունը, ազգանունը)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. օգոստոսի 22

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։