Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2016 թվականի N 861-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ամրացված 9 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն հավելվածի՝ հետագայում օտարելու նպատակով:

2. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ գույքի հաշվառման և հանձման-ընդունման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. օգոստոսի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

օգոստոսի 25-ի N 861-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը Թափքի համարը Թողարկման տարեթիվը Ձեռքբերման արժեքը

(հազ. դրամ) Մնացորդային արժեքը

(հազ. դրամ)

1. «ՆԻՍՍԱՆ X-Trail» JN8BT05Y83W003278 (VIN) 2003 թ. 12 726 681 0

2. «ՎԱԶ 21 121» 0438864 2006 թ. 3 780 000 0

3. «ՎԱԶ 21 121» 0438675 2006 թ. 3 780 000 0

4. «ՎԱԶ 21 121» 0435353 2006 թ. 3 780 000 0

5. «ՎԱԶ 21 214» 1848977 2007 թ. 4 200 000 0

6. «ՎԱԶ 21 214» 1848866 2007 թ. 4 200 000 0

7. «ՎԱԶ 21 230» 70158004 2007 թ. 5 750 000 0

8. «ՎԱԶ 21 230» 70156522 2007 թ. 5 750 000 0

9. «ԳԱԶ 3102» 70158851 2007 թ. 5 350 000 0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։