Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԳՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1281-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 927-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-09-25-ից մինչև 2022-05-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-05-04Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 սեպտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016294

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 օգոստոսի 2016 թ. N 825-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԳՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1281-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 927-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.3-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով`

Հրամայում եմ`

1. Հաստատել «Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի» տիպային ձևը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 6-ի «Ներառական կրթություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1281-Ն և 2009 թվականի նոյեմբերի 11-ի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի վկայագրի տիպային ձևը հաստատելու մասին» N 927-Ն հրամանները:

3. Նախարարության իրավաբանական և հանրակրթության վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

Լ. Մկրտչյան

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2016 թվականի

օգոստոսի 23-ի N 825-Ն հրամանի

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր N

ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Տրվում է

________________________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

Ծննդյան թիվ _____________________________________________________________________

առ այն, որ նա ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` պայմանավորված

______________________________________________________________________ ֆունկցիայի

(ձայնի և խոսքի, լսողական, տեսողական, ինտելեկտուալ (մտավոր), շարժողական)

______________________________ խանգարումով:

(թեթև, միջին ծանր., խորը)

Հիմք ___________________________________________________________________________

Տարածքային կառավարման պետական

մարմնի ղեկավար/Երևանի քաղաքապետ ստորագրություն անուն, ազգանուն

կնիք

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։