Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-09-25-ից մինչև 2025-09-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-09-17Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 սեպտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016303

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

30 օգոստոսի 2016 թ. թիվ 138-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2016թ. սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ դնել «Վարդան Մամիկոնյան» ոսկե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2016 թ. օգոստոսի 31

Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2016 թվականի օգոստոսի 30-ի

թիվ 138-Ն որոշմամբ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Վարդան Մամիկոնյան» ոսկե հուշադրամի

Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Ավարայրի ճակատամարտը» մանրանկարից (1482 թ., Շարակնոց): Աջ կիսաշրջագծում` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «Au 999,9», «100 g», ձախ կիսաշրջագծում` «REPUBLIC OF ARMENIA», «2016», ներքևում «DRAM 200000 ԴՐԱՄ» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է դրվագ Գ. Խանջյանի «Վարդանանք» գոբելենից (1983 թ.): Շրջագծով «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» և «VARDAN MAMIKONIAN» հայերեն և անգլերեն մակագրություններն են:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 200 000 դրամ

Մետաղը և հարգը ոսկի 999,9.0

Քաշը 100 գ

Տրամագիծը 50,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ընդհատվող ատամնավոր, համարակալված

Տպաքանակը 100 հատ

Էսքիզների հեղինակն է Արամ Ուռուտյանը:

Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

«Վարդան Մամիկոնյան» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։