Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 6-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 սեպտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10616299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 օգոստոսի 2016 թ. N 200-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 6-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2015 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 6-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) հրամանի վերնագրում և ամբողջ տեքստում «ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների» բառերը,

2) հրամանի N 1 հավելվածի Ձև «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ներմուծման մեկանգամյա լիցենզիա ստանալու մասին» հայտի 18-րդ կետից հանել «և կնիքը» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ս. Կարապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։