Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 105-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 սեպտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11416301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

30 օգոստոսի 2016 թ.

ք. Երևան N 90-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 105-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրի տիպային ձևը հաստատելու մասին» N 105-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի VI գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«VI. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

6.1. Օգտագործող-պատվիրատուն Տարածքի տրամադրման և սպասարկման համար սույն պայմանագրի 1-ին կետի 1.2 կետով սահմանված յուրաքանչյուր ամսվա վճարները վճարում է անկանխիկ` Սեփականատիրոջ կողմից տրամադրված N _______________________ դեպոզիտ (ժամանակավոր) հաշվին փոխանցելու միջոցով, ամսական կտրվածքով` մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսի 20-ը:

6.2. Կատարողը (սպասարկող ՊՈԱԿ-ը կամ այլ պետական կառավարչական հիմնարկը) և Սեփականատերը պարտավոր են մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսի 10-ը օգտագործող-պատվիրատուի անվամբ դուրս գրել էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ` նշելով սույն պայմանագրի 6.1 կետում ամրագրված դեպոզիտ (ժամանակավոր) հաշվեհամարը և իրենց կողմից ստացվող եկամտին (հասույթին) համապատասխան գումարը հետևյալ համամասնությամբ.

Կատարող` _______________________________________________ ՀՀ դրամ,

(գումարը թվերով և տառերով)

Սեփականատեր` __________________________________________ ՀՀ դրամ:

(գումարը թվերով և տառերով)

6.3. Սեփականատիրոջ դեպոզիտ (ժամանակավոր) հաշվին Օգտագործող-պատվիրատուի կողմից վճարումը կատարելուց հետո, Սեփականատերը պարտավոր է այն բաշխել` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 20__ թվականի _______________«___»-ի N ____ -Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 20__ թվականի _______________«___»-ի N ____ -Ն համատեղ հրամանը:»:

Ա. Սահակյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։