Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀՀ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 նոյեմբերի 2008 թվականի N 1279-Ն

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095-AM, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին կնքված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» N 653-AM ու Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին կնքված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր» N 1104P վարկային և փոխառության համաձայնագրերի շրջանակներում, ինչպես նաև տարբեր ծրագրերով Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում կառուցված (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների, վարկային, դրամաշնորհային, համայնքային և այլ միջոցներով) գազատարների շահագործումն ապահովելու և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 419.022.789 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի:

2. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման և արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 1.810.041.447 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի ու Վայոց ձորի մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետներին`

1) առաջարկել համայնքների ղեկավարներին սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում, ինչպես նաև N 3 հավելվածում (համայնքների սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարներ, որոնք կառուցվել են համայնքների սեփական կամ ներգրավված միջոցներով) նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

7. Թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման N 4 հավելվածում նշված 104.651.724 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեք ունեցող գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

8. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

9. Սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:

10. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 7-րդ կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

11. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 11.08.16 N 863-Ա)

(11-րդ կետը փոփ. 11.08.16 N 863-Ա)

12. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին, 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 11-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. նոյեմբերի 13

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 6-ի N 1279-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

NN

ը/կ Համայնքի անվանումը Գույքի անվանումը Ձեռքբերման

(կառուցման)

տարեթիվը Արժեքը

ընդամենը

(դրամ)

գազատար (կմ) սարքավորում

(հատ)

1 2 3 4 5 6

Շիրակի մարզ

1. Հայկասարի գյուղական համայնք 0,99 1 2008 թ. 8 963 410

2. Գեղանիստի գյուղական համայնք 3,22 3 2008 թ. 37 964 032

Լոռու մարզ

3. Քարինջի զյուղական համայնք 1,29 2 2008 թ. 24 813 695

4. Արջուտի զյուղական համայնք 4,03 2 2008 թ. 37 211279

5. Անտառամուտի գյուղական համայնք 1,38 0 2008 թ. 14 469 351

6. Մարցի գյուղական համայնք 2,48 2 2008 թ. 20 195 735

7. Ծաղկաբերի գյուղական համայնք 2,01 0 2007 թ. 16 370 723

Տավուշի մարզ

8. Վազաշենի գյուղական համայնք 4,10 1 2008 թ. 27 977 224

9. Այգեհովիտի գյուղական համայնք 10,36 3 2008 թ. 89 314 535

Սյունիքի մարզ

10. Նորավանի գյուղական համայնք 1,96 0 2007 թ. 18 601 544

11. Ույծի գյուղական համայնք 1,86 0 2007 թ. 12 673 355

Արագածոտնի մարզ

12. Սուսերի գյուղական համայնք 5,15 շ 2008 թ. 56 191 872

13. Ցամաքասարի գյուղական համայնք 5,00 2 2008 թ. 54 276 034

Ընդամենը 43,84 18 419 022 789

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 6-ի N 1279-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

NN

ը/կ Համայնքի անվանումը Գույքի անվանումը Ձեռքբերման

(կառուցման)

տարեթիվը Արժեքը

ընդամենը

(դրամ)

գազատար

(կմ) սարքա-

վորում

(հատ)

1 2 3 4 5 6

Արագածոտնի մարզ

1. Եղնիկի գյուղական համայնք 6,29 2 2008 թ. 28 397 950

2. Շղարշիկի գյուղական համայնք 5,89 2 2008 թ. 27 573 750

3. Իրինդի գյուղական համայնք 2,14 0 2008 թ. 10 936 550

4. Դավթաշենի գյուղական համայնք 8,97 3 2008 թ. 42 746 400

5. Կաթնաղբյուրի գյուղական համայնք 6,09 4 2008 թ. 29 611 800

6. Երնջատափի գյուղական համայնք

(Շենավան-Հարթավան-Երնջատափ-Նորաշեն՝

միջին ճնշման առբեռիչ գազատար) 12,07 2 2008 թ. 62 404 500

7. Երնջատափի գյուղական համայնք 0,73 2 2008 թ. 5 631 500

8. Շենավանի գյուղական համայնք 0,21 2 2008 թ. 2 212 000

9. Արագածի գյուղական համայնք 2,14 2 2008 թ. 18 340 200

10. Հարթավանի գյուղական համայնք 0,66 2 2008 թ. 4 817 500

11. Ծաղկաշենի գյուղական համայնք 1,06 2 2008 թ. 7 442 950

12. Քուչակի գյուղական համայնք 1,22 2 2008 թ. 9 257 380

13. Արայի գյուղական համայնք 1,34 2 2007 թ. 13454 850

14. Ափնայի գյուղական համայնք 1,20 2 2007 թ. 13 176 625

15. Վարդենուտի գյուղական համայնք 1,29 2 2007 թ. 13 014 750

16. Կանիաշիրի գյուղական համայնք 1,35 0 2007 թ. 11 686 000

17. Ռյա թազայի գյուղական համայնք 3,53 2 2007 թ. 31 479 650

18. Գեղարոտի գյուղական համայնք 2,59 2 2008 թ. 19 256 100

19. Վարդենիսի գյուղական համայնք 2,15 3 2007 թ. 19 975 000

20. Ղազարավանի գյուղական համայնք 4,34 3 2008 թ. 51 732 980

21. Բազմաղբյուրի գյուղական համայնք 6,40 3 2008 թ. 14 313 300

Արարատի մարզ

22. Հովտաշենի գյուղական համայնք 11,83 3 2007 թ. 88 644 156

23. Արաքսավանի գյուղական համայնք 7,02 2 2007 թ. 51 514 350

Շիրակի մարզ

24. Այգեբացի գյուղական համայնք 11,95 2 2006 թ. 61 248 100

Վայոց ձորի մարզ

25. Ագարակաձորի գյուղական համայնք 1,88 0 2007 թ. 19 609 430

26. Հերհերի գյուղական համայնք 3,79 3 2008 թ. 35 260 900

27. Հերհերի գյուղական համայնք՝ ԳԲԿ 1,68 2 2008 թ. 31 963 282

Սյունիքի մարզ

28. Կոռնիձորի գյուղական համայնք 6,65 2 2007 թ. 72 424 850

29. Տեղի գյուղական համայնք 7,28 1 2007 թ. 55 545 425

30. Շինուհայրի գյուղական համայնք 0,71 0 2008 թ. 6 234 048

31. Իշխանասարի գյուղական համայնք 7,71 2 2007 թ. 52 795 700

32. Մուցքի գյուղական համայնք 6,06 2 2007 թ. 58 923 726

33. Շաքիի գյուղական համայնք 6,76 2 2007 թ. 51 907 700

Տավուշի մարզ

34. Աչաջուրի գյուղական համայնք 3,12 0 2007 թ. 23 683 875

35. Արծվաբերդի գյուղական համայնք 6,59 4 2008 թ. 84 477 448

Լոռու մարզ

36. Լուսաղբյուրի գյուղական համայնք ԳԲԿ 0,08 2 2008 թ. 28 251 866

37. Սարահարթի գյուղական համայնք ԳԲԿ 0,10 2 2007 թ. 32 514 224

38. Կաթնաջուրի գյուղական համայնք 3,61 0 2007 թ. 27 865 200

39. Խնկոյանի գյուղական համայնք 4,55 2 2008 թ. 36 194 616

40. Հարթագյուղի գյուղական համայնք 12,00 3 2008 թ. 91 199 083

41. Գեղասստի գյուղական համայնք 4,31 2 2008 թ. 33 643 884

42. Սարալանջի գյուղական համայնք 4,73 2 2008 թ. 34 443 100

43. Քարաձորի գյուղական համայնք 3,33 2 2008 թ. 32 138 690

44. Շենավանի գյուղական համայնք 5,87 2 2008 թ. 53 492 275

45. Գոգարանի գյուղական համայնք 9,00 2 2008 թ. 76 792 463

46. Լուսաղբյուրի գյուղական համայնք (Ղալթախչի կալարան) 7,88 4 2008 թ. 67 484 128

47. Սարահարթի գյուղական համայնք 6,79 2 2007 թ. 56 031 992

48. Լեջանի գյուղական համայնք 3,90 3 2007 թ. 45 671 640

49. Աքորիի գյուղական համայնք 5,66 3 2008 թ. 62 623 561

Ընդամենը 1 810 041 447

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 6-ի N 1279-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

NN

ը/կ Համայնքի անվանումը Գույքի անվանումը Ձեռքբերման

(կառուցման)

տարեթիվը Արժեքը

ընդամենը

(դրամ)

գազատար

(կմ) սարքա-

վորում

(հատ)

1 2 3 4 5 6

Շիրակի մարզ

1. Ախուրյանի գյուղական համայնք 1.8 1 2007 թ. 10 237 979

Լոռու մարզ

2. Ջրաշենի գյուղական համայնք 3,3 0 2005 թ. 14 503 860

3. Սարամեջի գյուղական համայնք 13,8 2 2005 թ. 69 994 622

4. Մեծ Պառնիի գյուղական համայնք 0,17 2 2003 թ. 856 797

5. Լեռնապատի գյուղական համայնք 2,7 0 2004 թ. 10 574 340

6. Դարպասի զյուղական համայնք 4,9 1 2004 թ. 5 745 350

7. Բազումի գյուղական համայնք 2,9 0 1998 թ. 8 569 505

8. Ուռուտի գյուղական համայնք 1,67 0 2007 թ. 8 072 000

9. Ծաղկաբերի գյուղական համայնք 2,2 0 2005 թ. 6 446 000

10. Սվերդլովի գյուղական համայնք 1,0 0 2008 թ. 7 000 000

Կոտայքի մարզ

11. Արզականի գյուղական համայնք 3,6 0 2006 թ. 22 860 267

12. Պտղնիի գյուղական համայնք 1,0 0 1998 թ. 1 328 000

Տավուշի մարզ

13. Ծաղկավանի գյուղական համայնք 1,07 0 2008 թ. 8 330 850

14. Լուսաձորի գյուղական համայնք 4,6 1 2007 թ. 18 363 000

15. Տավուշի գյուղական համայնք 3,0 0 2008 թ. 28 000 000

16. Արճիսի գյուղական համայնք 0,6 0 2007 թ. 4 847 250

Արմավիրի մարզ

17. Քարակերտի գյուղական համայնք 9,06 1 2002 թ. 824 101

18. Նորապատի գյուղական համայնք 3,4 0 1997 թ. 10 082 000

19. Արևադաշտի գյուղական համայնք 4,8 1 2005 թ. 28 233 878

20. Բաղրամյանի գյուղական համայնք 4,2 2 2005 թ. 31 500 000

21. Ամասիայի գյուղական համայնք 1,1 0 2000 թ. 5 118 656

22. Արևիկի գյուղական համայնք 8,06 1 2007 թ. 40 054 273

23. Հացիկի գյուղական համայնք 0,9 1 1998 թ. 4 191 250

24. Ջրառատի գյուղական համայնք 9,0 0 2005 թ. 23 000 000

25. Ծաղկալանջի գյուղական համայնք 4,5 0 2005 թ. 4 889 000

26. Ակնալիճի գյուղական համայնք 1,8 1 2004 թ. 3 475 600

27. Մերձավանի գյուղական համայնք 22,4 0 2003 թ. 33 640 000

28. Հայթաղի գյուղական համայնք 6,6 1 2003 թ. 17 556 700

Արարատի մարզ

29. Արալեզի գյուղական

համայնք 0,25 1 2006 թ. 2 500 000

30. Այգավանի գյուղական համայնք 4,0 0 2005 թ. 1 647 500

31. Նորաբացի գյուղական համայնք 2,4 2 2004 թ. 17 898 800

32. Մասիսի գյուղական համայնք 3,3 0 2008 թ. 14 510 800

33. Նորաշենի գյուղական համայնք 2,5 0 2005 թ. 9 817 589

34. Հայանիստի գյուղական համայնք 12,4 0 2006 թ. 46 204 500

35. Այնթապի գյուղական համայնք 1,7 1 2008 թ. 9 100 026

36. Դիմիտրովի գյուղական համայնք 5,7 0 2007 թ. 16 210 000

37. Զորակի գյուղական համայնք 5,5 0 2008 թ. 27 131 700

38. Նոր Կյուրինի գյուղական համայնք 3,5 0 2004 թ. 7 987 200

39. Նշավանի գյուղական համայնք 6,4 0 2007 թ. 28 964 784

40. Նոր Խարբերդի գյուղական համայնք 1,7 0 2008 թ. 4 081 926

41. Դարակերտի գյուղական համայնք 2,5 1 2008 թ. 16 326 600

42. Ղուկասավանի գյուղական համայնք 1,5 0 2008 թ. 11 232 300

43. Սայաթ-Նովայի գյուղական համայնք 4,9 0 2008 թ. 34 267 000

44. Ազատաշենի գյուղական համայնք 5,0 1 2008 թ. 15 600 000

Սյունիքի մարզ

45. Աճանանի գյուղական համայնք 3,5 0 2007 թ. 22 806 000

46. Սիսիանի քաղաքային համայնք 0,85 0 2007 թ. 13 500 000

Գեղարքունիքի մարզ

47. Գավառի քաղաքային համայնք 0,95 0 2007 թ. 5 862 500

48. Նորատուսի գյուղական համայնք 0,63 0 2007 թ. 3 932 132

49. Սարուխանի գյուղական համայնք 0,6 0 2007 թ. 100 000

50. Գեղհովիտի գյուղական համայնք 1,96 1 2005 թ. 7 416 989

51. Լիճքի գյուղական համայնք 0,65 0 2005 թ. 4166 667

52. Վաղաշենի գյուղական համայնք 1,1 1 2006 թ. 8 999 969

53. Վերին Գետաշենի գյուղական համայնք 0,43 0 2005 թ. 2 499 989

54. Աստղածորի գյուղական համայնք 0,3 0 2005 թ. 2 500 000

55. Երանոսի գյուղական համայնք 0,7 0 2005 թ. 2 500 000

56. Ձորագյուղի գյուղական համայնք 0,48 0 2005 թ. 4 357 675

57. Ներքին Գետաշենի գյուղական համայնք 0,44 0 2005 թ. 3 750 076

58. Շորժայի գյուղական համայնք 2,45 1 2007 թ. 19 271 541

Արագածոտնի մարզ

59. Թալինի քաղաքային համայնք 1,8 1 2006 թ. 10 016 725

60. Չքնաղի գյուղական համայնք 1,38 0 2005 թ. 400 000

61. Ծաղկահովիտի գյուղական համայնք 0,51 0 2005 թ. 2 414 387

62. Կարբիի գյուղական համայնք 10,01 2 2006 թ. 93 820 013

63. Բյուրականի գյուղական համայնք 3,9 1 2007 թ. 16 759 560

64. Սաղմոսավանի գյուղական համայնք 2,23 I 2006 թ. 20 904 991

65. Սասունիկի գյուղական համայնք 0,88 0 2007 թ. 5 922 104

66. Արտաշավանի գյուղական համայնք 4,96 1 2007 թ. 33 152 585

67. Վարդենիսի գյուղական համայնք 3,98 0 2005 թ. 1 000 000

68. Մաստարայի գյուղական համայնք 1,54 0 2007 թ. 11 501 637

Վայոց Ձորի մարզ

69. Ջերմուկի քաղաքային համայնք (գ. Կեչուտ) 2,6 1 2004 թ. 13 110 330

70. Վերնաշենի գյուղական համայնք 4,6 2 2007 թ. 45 500 000

71. Գլաձորի գյուղական համայնք 5,64 3 2007 թ. 94 200 000

72. Գետափի գյուղական համայնք 1,1 0 2007 թ. 10 200 000

73. Ազատեկի գյուղական համայնք 7,16 0 2007 թ. 20 000 000

74. Մալիշկայի գյուղական համայնք 5,2 0 2007 թ. 60 000 000

75. Ագարակաձորի գյուղական համայնք 1,6 0 2007 թ. 10 775 000

76. Եղեգնաձորի քաղաքային համայնք 1,09 0 2004 թ. 4 670 000

Ընդամենը 1 247 786 873

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 6-ի N 1279-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

NN

ը/կ Համայնքի անվանումը Գույքի անվանումը Ձեռքբերման

(կառուցման)

տարեթիվը Արժեքը

ընդամենը

(դրամ)

գազատար

(կմ) սարքավորում

(հատ)

1 2 3 4 5 6

Արագածոտնի մարզ

1. Օշականի գյուղական համայնք 8,0 1 2008 թ. 54 435 699

Արարատի մարզ

2. Վեդի քաղաքային համայնք (Անդրանիկավան թաղամաս) 5,71 4 2008 թ. 50 216 025

Ընդամենը 104 651 724

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։