Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀՀ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1117-Ա

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզպետներին`

1) առաջարկել համապատասխան համայնքներին սույն որոշման հավելվածում նշված` 139446,5 հազ. դրամ ընդհանուր արժեքով գույքը (համայնքների սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարներ, որոնք կառուցվել են տարբեր ծրագրերով, համայնքների սեփական կամ ներգրավված միջոցներով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության.

2) ապահովել սույն որոշման հավելվածում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը և պետական գրանցումը:

2. (կետն ուժը կորցրել է 11.08.16 N 863-Ա)

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքներից բխող պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետում նշված՝ գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. սեպտեմբերի 10

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 6-ի N 1117-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

(ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

NN

ը/կ Համայնքի անվանումը Գույքի անվանումը Ձեռքբերման(կառուցման)

տարեթիվը Արժեքը`

ընդամենը

(դրամ)

գազատար

(կմ) սարքավորում

(հատ)

ՀՀ Շիրակի մարզ

1. Ախուրյանի գյուղական համայնք 0,136 - 2009-2011 թթ. 570900

ՀՀ Լոռու մարզ

2. Արծնիի գյուղական համայնք 5, 888 2 2011 թ. 29950000

ՀՀ Տավուշի մարզ

3. Թեղուտի գյուղական համայնք 0,058 - 2008-2009 թթ. -

ՀՀ Սյունիքի մարզ

4. Քաջարանի քաղաքային համայնք 6,735 3 2005-2010 թթ. 57093972

5. Լեռնաձորի գյուղական համայնք 5,07 2 2003 թ. 22189000

6. Կապանի քաղաքային համայնք 1,26 1 2008 թ. 4885530

7. Կապանի քաղաքային համայնք 1,170 - 2009 թ. 4221055

8. Գորիսի քաղաքային համայնք 1,871 - 2007 թ. 11253429

9. Գորիսի քաղաքային համայնք 0,871 1 2007 թ. 7331063

10. Գորիսի քաղաքային համայնք 0,29 - 2008 թ. 1951570

Ընդամենը 139446519

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։