Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-07-01-ից մինչև 2013-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի երրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Պետական և համայնքային ենթակայության մշակութային, դպրոցական, նախադպրոցական հաստատությունների մինչև 20 հազար դրամ աշխատավարձ սահմանված հաստիքը ոչ լրիվ դրույքով զբաղեցնող վարձու աշխատողի համար սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարը գործատուն հաշվարկում և լիազոր մարմին է փոխանցում վարձու աշխատողի զբաղեցրած ոչ լրիվ դրույքին համամասնորեն:».

բ) 5-րդ կետի երկրորդ մասը «60 հազար դրամը» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ՝

«Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար՝ գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։