ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2016 թվականի N 959-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՆԱՆՄԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «Նանման» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. սեպտեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 15-ի N 959-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արժեքը (դրամ)
1. 5209420000 Ջինսե գործվածք՝ բամբակյա (դենիմ) 85% կամ ավելի բամբակյա մանրաթել պարունակող, 200 գ/քառ. մ կամ ավելի մակերեսային խտությամբ, գունավոր մանվածքից դենիմ կամ ջինսե գործվածք քառ. մ 17 636 Չինաստան 10 510 413
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դ. Հարությունյան