«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2003 թվականի N 463-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. մայիսի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 463-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ (փակագծերում նշված են նվազումները)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
1 2 3 4 5 6
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ - - -
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (350.0) (4,250.0) -
այդ թվում՝
02 Պետական ֆինանսական կառավարում (4,250.0) (4,250.0) -
այդ թվում՝
01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (4,250.0) (4,250.0) -
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (4,250.0) (4,250.0) -
այդ թվում՝
պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ (3,693.4) (3,693.4) -
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (556.6) (556.6) -
03 Արտաքին քաղաքական գործունեություն 3,900.0 - -
այդ թվում՝
01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում 3,900.0 - -
ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն 3,900.0 - -
այդ թվում՝
գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 3,900.0 - -
07 ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ 5,250.0 5,250.0 -
այդ թվում՝
11 Հրատարակչություններ, խմբագրություններ 5,250.0 5,250.0 -
այդ թվում՝
09. «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ի սուբսիդավորում 5,250.0 5,250.0 -
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 5,250.0 5,250.0 -
այդ թվում՝
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ 5,250.0 5,250.0 -
10 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ (4,900.0) (1,000.0) -
այդ թվում՝
07 Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր (4,900.0) (1,000.0) -
այդ թվում՝
09. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի «Գյուղատնտեսական հաստատությունների ուժեղացում» ենթածրագիր (4,900.0) (1,000.0) -
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն (4,900.0) (1,000.0) -
այդ թվում՝
այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (4,900.0) (1,000.0) -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան