ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2016 թվականի N 972-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ավիատոմսերի գնման գործարքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ավիատոմսերի գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 74-րդ կետով սահմանված պահանջները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում յուրաքանչյուրն իր մասով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված` ավիատոմսերի գնման գործարքների վերաբերյալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված ավիատոմսերի գնման գործարքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. սեպտեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 22-ի N 972-Ա որոշման
ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Պետական կառավարման մարմինը Գնման առարկան Գնման պայմանագրի ծածկագիրը Պայմանագրի գինը (դրամ)
ՀՀ կառավարության աշխատակազմ ավիատոմսերի ձեռքբերում ՀՀԿԱ-ԲԸԱՀԾՁԲ-16/15-1 321,446
ՀՀ կառավարության աշխատակազմ ավիատոմսերի ձեռքբերում ՀՀԿԱ-ԲԸԱՀԾՁԲ-16/24 391,821
ՀՀ կառավարության աշխատակազմ ավիատոմսերի ձեռքբերում ՀՀԿԱ-ԲԸԱՀԾՁԲ-16/28 182,180
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում ԱԳՆ ԲԸԱՀԾՁԲ-16/2.27/33 112,000
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում ԱԳՆ ԲԸԱՀԾՁԲ-16/2.-27/34 139,737
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում ԱԳՆ ԲԸԱՀԾՁԲ-16/2.-23/7 341,120
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում ԱԳՆ ԲԸԱՀԾՁԲ-16/2.-11/1 88,000
ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն ավիատոմսերի ձեռքբերում ԱԳՆ-ՊԱԾ-ԲԸԱՀԾՁԲ-16/2.- 64/4 86,000
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ավիատոմսերի ձեռքբերում ՀՀԿԳՆԾՁԲ-16/5-Ա 835,000
Ընդամենը 2,497,304
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան