Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2016 թվականի N 877-Ա

ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ Միջազգային գետերի ավազանների շրջակա միջավայրի պահպանության, Եվրոպական Միության ջրային նախաձեռնության հարցերին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի 2016 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատարին` ապահովել եռօրյա ժամկետում Խաչիկ Հակոբյանի՝ Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. սեպտեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։