Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 սեպտեմբերի 2016 թվականի N 887-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների 20-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 2-6-ը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության մասնակիցների ավիատոմսերի արժեքի 50 տոկոսը և համաժողովին մասնակցության անդամավճարի ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 903-Ն որոշմամբ նախատեսված միջոցների հաշվին:

3. Առաջարկել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանին ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության անդամների՝ Բրազիլիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. սեպտեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

սեպտեմբերի 29-ի N 887-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-6-Ը ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Եսայան - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ)

Հ. Չոբանյան - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Լևոնյան - «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնետեր (համաձայնությամբ)

Ս. Առաքելյան - «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Պողոսյան - «Ինստիգեյթ Դիզայն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր (համաձայնությամբ)

Ա. Գևորգյան - «Ինստիգեյթ Խորհրդատվական» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Բարթելսյան - «ՎՕԼՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։