«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 495-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հակահամաճարակային, ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 56763.2 հազ. դրամ, որից՝
ա) «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սուբսիդավորման համար՝ 41763.2 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիա» հոդվածով, որից՝ 1-ին կիսամյակում՝ 8121.0 հազ., 9 ամսում՝ 17214.0 հազ. դրամ.
բ) լաբորատոր սարքի ձեռքբերման ծախսերի համար՝ 15000,0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ակտիվների ձեռքբերում» հոդվածով:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն ձեռք բերվող լաբորատոր սարքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. մայիսի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 8-ի N 495-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով նշվում են հատկացումներից պակասեցվող գումարները, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)
խումբը ենթախումբը 1-ին կիսամյակ 9 ամիս տարի
10
04 Բույսերի պաշտպանություն -9800,0
այդ թվում՝
03. Բույսերի պաշտպանության միջոցառումներ -9800,0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն -9800,0
Այլ ծախսեր -9800,0
10 05 Անասնաբուժություն և հակա-համաճարակային միջոցառումներ -8121.0 -17214.0 -46963.2
այդ թվում՝
01. Անասնաբուժական սահմանային հսկիչ կետերի և հանրապետական անասնաբուժական լաբորատորիայի պահպանում -8121.0 -17214.0 -26963.2
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն -8121.0 -17214.0 -26963.2
Այլ ծախսեր -8121.0 -17214.0 -26963.2
02. Պատվաստուկների և այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում -20000,0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն -20000,0
Այլ ծախսեր -20000,0
14 06 Այլ ծախսեր 8121.0 17214.0 56763.2
02. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ՝ չկանխատեսված ծախսերի համար 8121.0 17214.0 56763.2
ՀՀ կառավարություն 8121.0 17214.0 56763.2
ա) ձեռնարկություններին և կազմա-կերպություններին տրվող սուբսիդիա 8121.0 17214.0 41763.2
բ) կապիտալ ակտիվների ձեռքբերում 15000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան