Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-04-07-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 61.1. Իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը

գործել է մինչև 2018-04-07ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 61.1. Իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը

1. Սույն օրենքով նախատեսված իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտերն առ ոչինչ են և ենթակա չեն կատարման կամ կիրառման:

2. Իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

(61.1-ին հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-35-Ն)

ՀՈԴՎԱԾ 62. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ, ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում պաշտոնապես հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

2. Գերատեսչական նորմատիվ ակտերը` դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում, պաշտոնապես հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»:

3. Սույն հոդվածով նախատեսված օրենքների և իրավական այլ ակտերի պաշտոնական հրապարակման օրը համարվում է դրանց ամբողջական տեքստը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» կամ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» առաջին անգամ հրատարակման (լույսընծայման) օրը:

4. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակման օր է համարվում տվյալ համարի համար նախատեսված տպաքանակի ութսուն տոկոսի` իրացման համար առաքման օրը, որը նշվում է տեղեկագրի շապիկի առաջին էջի վրա:

5. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է յուրաքանչյուր չորեքշաբթի օր, իսկ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը»` յուրաքանչյուր ամսվա 1-ին և 15-ին: Եթե տեղեկագրերի հրատարակման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա տեղեկագրերը հրատարակվում են դրան հաջորդող աշխատանքային օրը: Անհրաժեշտության դեպքում կարող են հրատարակվել տեղեկագրի արտահերթ համարներ:

6. Եթե նորմատիվ իրավական ակտը չի հրապարակվել այնտեղ նշված իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, ապա իրավական ակտն ուժի մեջ մտնելու օր է համարվում դրա հրապարակմանը հաջորդող օրը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Եթե նորմատիվ իրավական ակտի շապիկի առաջին էջում զետեղված պաշտոնական հրապարակման օրվա նշումը չի համապատասխանում սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով նախատեսված տեղեկագրերի փաստացի հրատարակման օրվան, ապա իրավական ակտի պաշտոնական հրապարակման օր է համարվում տեղեկագրերի փաստացի հրատարակման օրը, որի մասին տեղեկագրերը հրատարակող մարմինը` այդ տեղեկագրի հրատարակման օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, պարտավոր է տեղեկագրի հաջորդ համարում տալ պաշտոնական հաղորդագրություն:

8. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

9. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» ենթակա են ազատ իրացման և բաժանորդագրության:

(62-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-35-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-86-Ն)

ՀՈԴՎԱԾ 63. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1. Համայնքի ավագանու և ղեկավարի նորմատիվ որոշումների պաշտոնական հրապարակման օր է համարվում համայնքի ղեկավարի հրատարակած «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» այդ ակտերը սույն օրենքի 56-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված ժամկետում հրապարակվելու կամ դրանք համայնքի տարածքի տարբեր վայրերում այդ նպատակով նախատեսված ցուցատախտակներին փակցնելու օրը:

Միջհամայնքային միավորման խորհրդի նորմատիվ որոշումների պաշտոնական հրապարակման օր է համարվում միջհամայնքային միավորման նստավայր համայնքի ղեկավարի հրատարակած «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» այդ ակտերը սույն օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում հրապարակվելու կամ դրանք նստավայր համայնքի տարածքի տարբեր վայրերում այդ նպատակով նախատեսված ցուցատախտակներին փակցնելու օրը:

2. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» հրատարակվում է` ելնելով համայնքի բնակչության թվից` հարյուր բնակչին ոչ պակաս, քան մեկ օրինակ տպաքանակով:

Ցուցատախտակները տեղադրվում են` ելնելով համայնքի բնակչության թվից` երեք հարյուր բնակչին ոչ պակաս, քան մեկ ցուցատախտակ:

3. Երևանի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը պաշտոնապես հրապարակվում են «Երևանի իրավական ակտերի տեղեկագրում» դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում:

4. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի» և «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագրի» հրապարակման կամ հրատարակման կարգի կամ ժամկետների որոշման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 62-րդ հոդվածի առաջինից չորրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերի կանոնները:

5. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» լույս է տեսնում ըստ անհրաժեշտության, կարող է անհատույց տարածվել կամ ազատ իրացվել:

6. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-13-Ն)

7. Յուրաքանչյուր եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հրատարակում է համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածուներ: Այդ ժողովածուների հրատարակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

(63-րդ հոդվածը խմբ. 25.12.06 ՀՕ-35-Ն, խմբ., փոփ 26.12.08 ՀՕ-13-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-172-Ն, լրաց. 07.03.18 ՀՕ-147-Ն)

ՀՈԴՎԱԾ 64. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենքները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները.

4) (կետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-35-Ն)

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունները.

8) ութերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները.

9) իններորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները.

10) տասներորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը.

11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումները, ինչպես նաև դատավորին կալանավորելու, նրա լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումները:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:

2. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» իրավական ակտերը հրապարակվում են հերթական համար ունեցող հոդվածներով: Այդ հոդվածների համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

3. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և ամսաթիվը:

(64-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-35-Ն, լրաց. 08.04.08 ՀՕ-19-Ն, 07.04.09 ՀՕ-86-Ն)

ՀՈԴՎԱԾ 65. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի որոշումները.

4) չորրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումները.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները.

8) ութերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության նախարարների հրամանները.

9) իններորդ բաժնում հրապարակվում են Երևանի քաղաքապետի որոշումները կամ կարգադրությունները.

10) տասներորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների որոշումները կամ կարգադրությունները.

11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումները:

«Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» համապատասխան բաժիններում հրապարակվում են սույն օրենքի 57-րդ հոդվածի առաջին մասում և 57.1-ին հոդվածում նշված դատական ակտերը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:

2. Նախարարների հրամանները հրապարակվում են համապատասխան նախարարությունների, ապա` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական համապատասխան մարմինների անվանումների այբբենական հերթականությամբ:

3. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» իրավական ակտերը հրապարակվում են հերթական համար ունեցող հոդվածներով: Հոդվածների համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

4. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և ամսաթիվը:

(65-րդ հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-243-Ն, լրաց. 10.06.14 ՀՕ-54-Ն, 09.06.17 ՀՕ-99-Ն)

ՀՈԴՎԱԾ 66. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի» և «Երևանի իրավական ակտերի տեղեկագրի» կառուցվածքը

(վերնագիրը խմբ. 26.12.08 ՀՕ-13-Ն)

1. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները.

2.1) երրորդ բաժնում հրապարակվում են միջհամայնքային միավորման որոշումները, եթե համայնքը միջհամայնքային միավորման անդամ է.

3) համապատասխան բաժիններում հրապարակվում են սույն oրենքի 57-րդ հոդվածի առաջին մասում նշված դատական ակտերը.

4) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:

2. «Երևանի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները:

3. Սույն հոդվածում նշված տեղեկագրերում իրավական ակտերը հրապարակվում են հերթական համարներով: Այդ համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Տեղեկագրերի շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման oրը, ամիսը և ամսաթիվը:

(66-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-13-Ն, լրաց. 07.03.18 ՀՕ-147-Ն)

ՀՈԴՎԱԾ 67. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ և ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Իրավական ակտերի պաշտոնական կամ ոչ պաշտոնական հրատարակումն իրականացվում է այդ իրավական ակտերը կամ դրանց քաղվածքները թղթի վրա, էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա տպագրման կամ բազմացման, ինչպես նաև էլեկտրոնային կամ այլ ցանցերով դրանց տարածման միջոցով:

2. Օրենսդրական, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական հրատարակումն իրականացվում է այն տեսքով, ինչ տեսքով դրանք ուղարկվել են հրապարակման:

Օրենսդրական, գերատեսչական, դատական, տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական վերահրատարակման իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կամ օրենքով նախատեսված այլ անձինք:

Օրենսդրական, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտեր չհամարվող այլ իրավական ակտերը կարող են հրապարակել դրանք ընդունող մարմինները կամ այլ անձինք, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող իրավական ակտերի կամ նման գաղտնիք պարունակող իրավական ակտերի մասերի:

3. Օրենսդրական, գերատեսչական, դատական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ոչ պաշտոնական հրատարակումն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակումներ իրականացնողներն իրավունք ունեն ինքնուրույն մշակել դրանք, ինչպես նաև իրականացնել իրավական ակտերի ոչ պաշտոնական ինկորպորացիա` չփոխելով իրավական ակտի իմաստը:

Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման մենաշնորհ տալն արգելվում է:

4. Իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակումը կամ ոչ պաշտոնական հրատարակումը կարող է իրականացվել միայն իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կամ իրավաստեղծ մարմիններից կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից պաշտոնապես ստացված իրավական ակտերի հիման վրա` նշելով հրապարակման կամ ստացման աղբյուրը:

5. Եթե մինչև իրավական ակտի պաշտոնական վերահրատարակման կամ ոչ պաշտոնական հրատարակման օրը դրանում կատարվել են փոփոխություններ կամ լրացումներ, ապա դրանք պետք է հրատարակվեն իրավական ակտերի հետ միասին, կամ այդ իրավական ակտերը պետք է հրատարակվեն դրանցում կատարված բոլոր փոփոխություններն ու լրացումները ներառված (այսուհետ` ինկորպորացիա)` նշելով, թե որ օրվա դրությամբ կատարված փոփոխություններով կամ լրացումներով հանդերձ է դա հրատարակվում:

Եթե մինչև իրավական ակտի պաշտոնական վերահրատարակման կամ ոչ պաշտոնական հրատարակման օրը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից համապատասխան իրավական ակտը կամ դրա որևէ դրույթ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, ապա այդ ակտը հրատարակելիս կամ վերահրատարակելիս նշվում են տվյալ դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը:

Օրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմում է պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու, որն անվճար տրամադրվում է միայն պետական մարմիններին: Սույն մասով նշված ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Նորմատիվ իրավական այն ակտը, որում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ կամ լրացումներ, համապատասխան ակտն ընդունած իրավաստեղծ կամ նորմատիվ ակտը հրատարակող մարմինը կարող է պաշտոնապես վերահրատարակել սույն օրենքով նախատեսված համապատասխան տեղեկագրերում:

8. Օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ հրատարակված իրավական ակտերը համարվում են անվավեր, և դրանց իրացումը, բազմացումը կամ տարածումն արգելվում է:

(67-րդ հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-86-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։