Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-07-01-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 57.3. Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի որոշումները հրապարակելը

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 57.3. Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի որոշումները հրապարակելը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումները, ինչպես նաև դատավորին կալանավորելու, նրա լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

(57.3-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-19-Ն)

ՀՈԴՎԱԾ 58. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Ռազմական դրության ժամանակ կամ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում իրավիճակից թելադրվող` օրենքով սահմանված կարգով միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերի համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած հրամանագրերն ու կարգադրությունները հրապարակվում և ուժի մեջ են մտնում այդ ակտերով նախատեսված կարգով ու ժամկետներում:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված պայմաններում ընդունված այն իրավական ակտերը, որոնք սահմանափակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները, փոփոխում դրանց իրականացման կարգը, սահմանում կամ խստացնում են իրավական պատասխանատվությունը, սահմանում նոր պարտականություններ կամ սահմանում ու փոփոխում պարտականությունների կատարման կարգ, կարող են ուժի մեջ մտնել միայն այդ ակտերով սահմանված կարգով հրապարակվելուց կամ դրա մասին տեղեկացվելուց հետո:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված և չհրապարակված կամ դրա մասին չտեղեկացված նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

ՀՈԴՎԱԾ 59. ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

1. Հրապարակման ենթակա չեն միայն իրավական այն ակտերը կամ դրանց առանձին այն մասերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք:

Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, իսկ ստորագրման կամ վավերացման կամ պետական գրանցման ենթակա իրավական ակտերը` դրանց ստորագրմանը կամ վավերացմանը կամ գրանցմանը հաջորդող օրվանից:

2. Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերը պարտադիր են կատարման իրավաբանական, ֆիզիկական և պաշտոնատար անձանց համար` սահմանված կարգով այդ իրավական ակտերին նրանց իրազեկվելու կամ ծանոթանալու պահից, եթե այդ իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

3. Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտի հերթական համարի վերջում` իրավական ակտի բնույթը սահմանող տառից հետո, իրավական ակտն ընդունող մարմնի կողմից դրվում են «Գ» կամ «ՀԳ» կամ «ՀԿ» տառերը:

ՀՈԴՎԱԾ 60. ԱՆՀԱՏԱԿԱՆ և ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով: Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրվելու օրվան, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա` Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց վավերացմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով: Եթե սույն մասով սահմանված անհատական իրավական ակտերով նախատեսված է պարտականություն (այդ թվում` հանձնարարություններ) սահմանող կամ պետական մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ անձանց իրավական վիճակը վատթարացնող դրույթ, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերով կամ այդ անհատական իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Սույն մասում նախատեսված մարմինների ընդունած և պատասխանատվություն սահմանող անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակվելու վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով նրանց իրազեկելու պահից, եթե օրենքով կամ ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավական այլ ակտերով կամ այդ անհատական իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

2. Ներքին իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ ներքին իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

(60-րդ հոդվածը խմբ., փոփ. 31.03.03 ՀՕ-524-Ն, խմբ., լրաց. 08.04.08 ՀՕ-13-Ն)

ՀՈԴՎԱԾ 61. ԱՆՀԱՏԱԿԱՆ և ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումները Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա` Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումները` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկվում են այն մարմիններ, պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին, որոնց վրա տարածվում են դրանք:

2. Անհատական իրավական այլ ակտերը` դրանք ընդունելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկվում կամ հանձնվում են այն մարմիններին, պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին, որոնց վրա տարածվում են դրանք:

(61-րդ հոդվածը խմբ. 08.04.08 ՀՕ-13-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։